Դիտարկումները ցույց են տվել, թե ինչպես են կատուներն ուտում մարդու դին

Հետազոտողներին հերթական անգամ զարմացրել է կատուների վարքը. ինչպես պարզվել է, բազմաթիվ դիերի առկայության դեպքում էլ նրանք կարող են մեկ ամիս շարունակ սնվել միևնույն մարմնով:

Հայտնի են դեպքեր, երբ ընտանի կատուները կերել են իրենց մահացած տերերի մարմնի մասեր, թեև մարդու միսը նրանց սննդակարգում ներառված չէ: Մյուս կողմից, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, կատուն կարող է ուտել մարդկային միսը, նույնիսկ եթե կան այլ ուտելիքներ, այդ թվում՝ այլ մարդկանց մարմիններ:

Ամերիկյան Կոլորադո նահանգի տարածքում է գտնվում այսպես կոչված «դիերի ֆերման». բնական լաբորատորիա, որտեղ մարդկանց դիեր են: Այնտեղ անցկացվող փորձարկումները գիտնականներին թույլ են տալիս ավելի շատ տեղեկություններ ձեռք բերել: Հետագայում դա կօգնի առավել արդյունավետ հետաքննել հանցագործությունները:

Հետաքննության օբյեկտ կարող են հանդիսանալ այն դիակները, որոնք ավելի վաղ կտակվել են գիտությանը: Ֆերման շրջապատված է 3 մետրանոց պատնեշով՝ փշալարերով՝ նախատեսված դիերը կենդանիներից պաշտպանելու համար: Սակայն, չնայած ուժեղացված պահպանությանը, գտնվում են մարդու մսի սիրահարներ, որոնք պատրաստ են խիզախել: Մասնագետները տեսախցիկներից ստացված տեսանյութում նկատել են թափառող 2 կատվի: Գծավոր և սև կատուն սնվել են դիերով:

Կենդանիներից մեկն ընտրել է 70-ամյա տղամարդու դին, մյուսը՝ 79-ամյա կնոջ: Կատուները սկսել են մարդկանց մարմիններն ուտել, երբ դրանք դեռևս համեմատաբար թարմ են եղել:

Տեսահսկման սարքից ստացված նկար / ©Journal of Forensic Sciences

Երբ խոսքը գնում է մահացած տիրոջ մասին, ապա ընտանի կենդանիները նախընտրում են շուրթերը, քիթը և ոտնաթաթը: Բայց քանի որ լաբորատորիայում մարմիններն առանց հագուստի էին, կենդանիներն այլ կերպ են վարվել. կատուներին ավելի շատ հետաքրքրել են ուսերը, կրծքավանդակը և փորը: Բացի այդ, երկու կատուներն էլ կերել են ձախ ձեռքի փափուկ մկանները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիները նույն դին կերել են մեկ ամսից երկար՝ մշտապես վերադառնալով նրան: Եվ դա այն դեպքում, երբ մոտակայքում կային այլ ուտելիքներ, բազմաթիվ՝ 50-ից շատ այլ դիեր՝ նույնիսկ ավելի թարմ: Ի վերջո երկու կատուներն էլ նույն դիերը կերել են մինչև ոսկորները:

Հետազոտության հեղինակներից Սարա Գարսիան նշել է, որ կատուները բավականին քմահաճ սնվողներ են: Երբ նրանք գտնում են ուտելիքը, որն իրենց դուր է գալիս, վերադառնում են դրա մոտ: Այդուհանդերձ՝ գիտնականներին զարմացրել է կենդանիների վարքը. կատուներն իրենց դրսևորել են որպես ակտիվ «մարդասպաններ», այլ ոչ թե՝ լեշակերներ:

Ավելի վաղ մասնագետների մեկ այլ խումբ լայնածավալ դիտարկում էր իրականացրել քաղաքի կատուների նկատմամբ և եկել եզրակացության, որ այդ կենդանիները, չնայած մեր պատկերացումներին, այնքան էլ լավ չեն որսում առնետներին: Իսկ մեկ այլ ուսումնասիրությամբ գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչու են կատուները երբեմն խոտ ուտում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021