Չինական իշխանություններն ուղևորափոխադրումը դադարեցրել են վարակի օջախ Յուհան և հարևան քաղաքներից

Յուհան քաղաքում բնակվում է մոտ 11 միլիոն մարդ, հարևան 2 քաղաքներում՝ 8 միլիոն: Նրանց համար փակ են օդանավակայանները, երկաթուղային կայարանները: Սահմանափակումները մտցվել են չինական Նոր տարվա նախօրեին, երբ ուղևորահոսքը կտրուկ աճում է: Քաղաքներում բնակիչներին փակելով իշխանությունները նպատակ ունեն կանխել նոր կորոնավիրուսի տարածումը:

Չինաստանի Յուհան քաղաքի իշխանությունները փակել են քաղաքի ելքերը: Շրջափակման մեջ են հայտնվել գնացքները, ավտոբուսներն ու ինքնաթիռները: Դադարեցվել է ներքաղաքային հասարակական տրանսպորտը: Նոր վարակով հիվանդների քանակն արդեն նշվում է 580:

Արգելքի տևողության մասին տեղեկություն չի հաղորդվում: Լրագրողները պատմել են, որ իշխանության տարածած հաղորդագրության մեջ չեն նշվել անձնական ավտոմեքենաները, բայց նշվել է, որ քաղաքացիները չպետք է լքեն քաղաքը, եթե դրա անհրաժեշտությունը չկա:

Իշխանությունները պարզաբանել են, որ նմանատիպ սահմանափակումներն ուղղված են նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի կանխմանը և վերահսկմանը: Արգելքները սահմանվել են չինական Ամանորի նախաշեմին, երբ երկրում ուղևորահոսքը կտրուկ մեծանում է:

Հերթեր Յունահի երկաթգծի կայարանում. տրանսպորտը ժամանակավորապես դադարեցվել է

Չինաստանի իշխանությունները սահմանափակել են Յուհանի հարևան երկու քաղաքներից՝ Հուանգանից և Էչժոուից, հնարավոր ճանապարհորդությունները: Այնտեղ ապրում է շուրջ 8 միլիոն մարդ (Յուհանում՝ 11 միլիոն): Հուանգանի բնակիչները քաղաքը կարող են լքել միայն հատուկ թույլտվության դեպքում: Էչժոու քաղաքում գործող ռեժիմի մասին հստակ տեղեկություն չկա, հայտնի է, որ այնտեղ աշխատանքները դադարեցնելու են երկաթուղային բոլոր կայարանները:

Չինաստանի բնակիչներին անհանգստացնող հանգամանքներից մեկն այն է, որ սահմանափակումները մտցվել են չինական Նոր տարվա նախօրեին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021