2019-nCoV կորոնավիրուս
Նոր կորոնավիրուսը հին ատիպիկ թոքաբորբի «հարազատն» է: Այն արդեն մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ է դարձել: Համարվում է, որ վարակվածների թիվը մի քանի հազարի է հասել: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանում: Բայց դա խուճապի մատնվելու պատճառ չէ: Հավաքվել է հայտնի ամբողջ տեղեկատվությունը և փորձ է արվել պատասխանել նոր հիվանդության վերաբերյալ գլխավոր հարցերին:
Յուհան քաղաքում բնակվում է մոտ 11 միլիոն մարդ, հարևան 2 քաղաքներում՝ 8 միլիոն: Նրանց համար փակ են օդանավակայանները, երկաթուղային կայարանները: Սահմանափակումները մտցվել են չինական Նոր տարվա նախօրեին, երբ ուղևորահոսքը կտրուկ աճում է: Քաղաքներում բնակիչներին փակելով իշխանությունները նպատակ ունեն կանխել նոր կորոնավիրուսի տարածումը:
ՌԴ Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ հետազոտությունը կարող է մի քանի օր տևել: Բժիշկներն առայժմ եզրակացություն չեն հայտնում: Հունվարի սկզբից մինչ օրս 2019-nCoV նոր կորոնավիրուսից գրանցվել է մահացության 17 դեպք: Հիվանդության դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Հվ.Կորեայում և Թայլանդում:
Մեկնաբանություններ