Ադրբեջանցիներն այս պահին կրակում են Կութ գյուղի ուղղությամբ. աղբյուր (upd.)

Հաղորդվում է, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին կրակ են վարում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին կրակ են վարում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ:

Ինչպես նշվում է, այսօր հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ակտիվ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմից թիրախավորվել է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը: Աղբյուրի հաղորդմամբ` գյուղի ուղղությամբ կրակոցներն այս պահին շարունակվում են:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

ՀՀ ՊՆ հաղորդմամբ` հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Ադրբեջանցիները սադրանքի էին դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում. ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն այստեղ նույնպես կորուստներ էր կրել:

Անհանգիստ է եղել նաև Սև լճի հատվածում. օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են այդ ուղղությամբ դիրքային առաջխաղացում ապահովել:

Ինչպես հաղորդվում է, հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

UPD 1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ` ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա:

Թաթոյանը նշում է, որ ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել: Նրա խոսքով` ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը:

UPD 2. Թաթոյանը հայտարարել է, որ, համաձայն ստացվող ահազանգերի , այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ նշված վայրում տեղակայված են հողմակները: Տարածքը, ինչպես հաղորդում է, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

Արման Թաթոյանի խոսքով` ադրբեջանական զինված ուժերն անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար թիրախավորում են Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը, ինչպես նշում է, ադրբեջանցիները պատճառել են շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021