Ֆուտբոլի ֆեդերացիայի մաքրման գործընթացը սկսվել է. Վանեցյանը հրաժարական տվեց

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Նոր գործկոմի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ ֆեդերացիան «մաքրվելու է»:

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստից հետո գործկոմի անդամ, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը սեփական որոշմամբ հրաժարական է ներկայացրել: Գործկոմն ընդունել է հրաժարականը:

Նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Արթուր Վանեցյանն ինքը նշեց, որ հրաժարականի պատճառը Հայաստանի հավաքականի վերջին անհաջողություններն են: Խոսքը Իտալիա — Հայաստան հանդիպման մասին էր, երբ մեր հավաքականը 9:1 հաշվով պարտվեց: Վանեցյանը նշեց, որ երկար քննարկում է տեղի ունեցել գործկոմում, որի արդյունքում որոշել է հրաժարական ներկայացնել:

Գործկոմի և Վանեցյանի հայտարարությունը հրաժարականի մասին / ©Factor tv

Համատեղ ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ շնորհակալություն են հայտնել Արթուր Վանեցյանին՝ համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որտեղ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե:

Ռուբինյանն ու Վանեցյանը միաժամանակ հայտարարեցին, որ սրանով սկսվում է ֆուտբոլի ֆեդերացիայի մաքրման գործընթացը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է ֆեդերացիան «մաքրել» ավելորդ մարմիններից: Նրանց խոսքով՝ ժողովի մասնակից շուրջ 35 հասարակական կազմակերպությունների մեջ կան ուղղակի քանակ լրացնող և իրականում չգործող ՀԿ-ներ, ուստի անհրաժեշտ է ամբողջովին վերանայել ֆեդերացիայում ունեցած մասնակցությունը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Հայկական հավաքականն իր պատմության ամենախոշոր պարտությունն էր կրել, իսկ Իտալիան կրկնել էր դեռևս 1948թ. արդյունքը: Հայաստանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը կորցրել էր դեռ նախորդ տուրում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021