Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվը Հանրապետությունում հասել է 7774-ի: Կորոնավիրուսից մահացության 7 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 35-ը:
ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ մայիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Առողջացածների թիվը հասել է 3255-ի՝ նախորդ օրն ավելանալով ընդամենը 35-ով:
Համաճարակից մահացությունների թիվը հասել է 98-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Վարակվածների շրջանում այլ պատճառով մահացությունները դարձել են 44՝ վերջին 24 ժամում ավելանալով 4-ով:
Նախորդ օրը կատարված թեստավորումից 752-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 53678 թեստավորում:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…