Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է՝ «B1»-ից դարձնելով «Ba3»

Կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ, և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Moody’s Investors Service միջագային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին տեղեկությունը:

Ըստ այդ վարկանիշի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «Դրական»-ից դարձել է «Կայուն»: Այս տեմպերով պետական ֆինանսական միջոցների ամրապնդումը շարունակելու դեպքում 2014-2017թթ. անկում ապրած ֆիսկալային հզորությունը կվերականգնվի:

Վարչապետը կարևորել է Կազմակերպության հրապարակման մեջ նշված՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հանգամանքը: Նրա խոսքով՝ այս ցուցանիշը բարձրացնում է մեր երկրի տնտեսության նկատմամբ միջազգային վստահությունը, ինչպես նաև բարելավում Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Ներկայիս «Կայուն» կարգավիճակն արտահայտում է բալանսավորված ռիսկերը: Հիշեցնենք՝ տարեսկզբին Մուդիզը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատել էր դրական:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021