Մկների ծեծկռտուքը լոնդոնյան մետրոյում. վայրի բնության 2019թ. լավագույն նկարն՝ ըստ լսարանի

Լուսանկարի հեղինակը մեկ շաբաթ ամեն երեկո մի քանի ժամ անցկացրել է մետրոյի տարբեր կայարաններում՝ լավ կադր որսալու սպասումով: Ի վերջո՝ հաջողվել է արձանագրել մկների պայքարն ուղերի նետած սննդի կտորի համար:

Լոնդոնի Բնագիտության թանգարանի LUMIX People’s Choice Award մրցույթի հաղթող է դարձել բրիտանացի Սեմ Ռոուլին, ով լուսանկարել է լոնդոնյան մետրոյում նետված սննդի համար «ծեծկռտուք սարքած» մկներին: «Վեճ կայարանում» լուսանկարի համար հեղինակը լսարանի ընտրությամբ արժանացել է վայրի բնության լավագույն նկարչի կոչմանը:

Ռոուլին պատմել է, որ մեկ շաբաթ ամեն երեկո մի քանի ժամ անցկացրել է մետրոյի տարբեր կայարաններում՝ լավ կադր որսալու սպասումով: Ի վերջո՝ հաջողվել է արձանագրել մկների պայքարն ուղերի նետած սննդի կտորի համար: «Վեճը» մի քանի վայրկյան է տևել՝ հաղթանակ պարգևելով լուսանկարչին:

Սեմ Ռոուլին հույս է հայտնել, որ նկարը ցույց կտա, թե ինչպես է հնարավոր անսպասելի դրաման հայտնաբերել քաղաքային միջավայրի ամենատարբեր անկյուններում:

Բացի հաղթողից, ևս չորս լուսանկար ճանաչվել են որպես «բարձր գնահատանքի արժանի».

«Միևնույն հանդերձանք». մայր հովազը և նրա ձագը գետից հանում են անակոնդային / ©Միշել Զոգզոգի, Լիբանան
«Սուրոգատ մայր». քենիական կենդանաբանական այգու հսկիչը հոգ է տանում միայն սև ռնգեղջյուրին / ©Մարտին Բուզորա, Կանադա
«Մարտը պարտվելիս». շոուում օգտագործվող օրանգուտանգ / ©Ահարոն Գեկոսկի, Մեծ Բրիտանիա
«Գտիր եղնիկին». սպիտակ եղնիկները Նորվեգիայում / ©Ֆրանսիս Դե Անդրես, Իսպանիա

Մրցույթի կազմակերպիչները քվեարկության են ներկայացրել 100 երկրից 48 հազար նկարներից լավագույն 25-ը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021