Թայվանի ավիաընկերությունները համավարակի պատճառով ուղևորներին առաջարկել են «չվերթ՝ դեպի ոչ մի տեղ»՝ վերադարձ նույն օդանավակայանը

Տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց: Ուղևորներին պտտել են Թայվանի արևելյան ծովափով, հարևան երկրների տարածքով ու հետ վերադարձրել դեպի նույն օդանավակայան:

Թայվանի ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է առանց վայրէջքի թռչել կղզու վրա և հարևան երկրներով, ապա վերադառնալ Տաոյուանի օդանավակայան:

Համավարակի պատճառով այդպիսի չվերթների տոմսերը րոպեների ընթացքում են վաճառվում: StarLux Airlines ավիաընկերության աշխատակիցները պատմել են, որ բոլոր 188 տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց:

Ուղևորները կարող են տեսնել Թայվանի արևելյան ափամերձ շրջանները և Ֆիլիպինները: Երեք ժամ տևողությամբ թռիչքի արժեքն էկոնոմ դասի համար 160 դոլար է: Բիզնես դասի տոմսերը, ներառյալ՝ հյուրանոցային երկօրյա հանգիստը, արժե 710 դոլար:

EVA Air Ավիաընկերությունը նույնպես վաճառել է 309 տոմս՝ նույնատիպ թռիչքի համար: Այստեղ ուղևորները շրջագայում են Թայվանի արևելյան ափերով ու ճապոնական Ռյուկյու կղզու վրայով:

Հուլիս ամսին EVA Air-ը China Airlines-ի և «Սունշան» օդանավակայանի հետ համատեղ արդեն կազմակերպել էր «կեղծ» չվերթներ, բայց այն ժամանակ ուղևորները քաղաքի տարածքը չեն լքել: Նրանք միայն ստուգում են անցել, նստել են ինքնաթիռ, սակայն այդպես էլ օդ չեն բարձրացել: Այդպիսի «թռիչքը» հնարավորություն էր ավիաընկերությունների և օդանավակայանի համար՝ ցուցադրելու, թե ինչպես են պայքարում կորոնավիրուսի դեմ, քանի դեռ հաղորդակցությունը դադարեցված է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021