#Թայվան

Հ. Թումանյան
5

Նոյեմբերի 17-ից Եվրամիությունը հակադեմպինգային մաքսատուրքեր է կիրառում Հնդկաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Թուրքիայից և Վիետնամից ներմուծվող սառը գլանվածքով հարթ պողպատե արտադրանքի որոշ տեսակների նկատմամբ։ Ամենաբարձր դրույքաչափը՝ 27,9 տոկոսը, սահմանվել է Ճապոնիայից ներմուծման համար։

Հ. Թումանյան
5

Թայվանի նախագահ Լայ Ցինդեն նոյեմբերի 12-ին ներկայացրել է Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում իր ներկայացուցչին՝ Acer-ի հիմնադիր Սթեն Շիին։ Լայը հայտարարել է, որ Թայվանը հանդիպմանը կմասնակցի մյուս անդամների հետ հավասար հիմունքներով։

Հ. Թումանյան
2

Թայվանը նոյեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ-ից գնված F-16 Block 70 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Նոր ինքնաթիռների թիվը հասել է հինգի՝ պատվիրված 66-ից։

Խմբագրություն
265

Տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց: Ուղևորներին պտտել են Թայվանի արևելյան ծովափով, հարևան երկրների տարածքով ու հետ վերադարձրել դեպի նույն օդանավակայան: