Լավրովն ու Գրանդին խոսել են Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի մասին

Սակայն չի նշվում, թե հատկապես որ կողմի փախստականների ու տեղահանվածների վերադարձի մասին է խոսվել. հայերի` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքնե՞ր վերադարձի, թե՞ ադրբեջանցիների` Լեռնային Ղարաբաղ «վերադարձի»:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:

Ինչպես հաղորդվում է, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել փախստականների տեղահանված անձանց վերադարձին Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ: Ընդգծվել է, որ դա նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված հրադադարի հայտարարությամբ:

Ռուսական արտաքին գերատեսչության հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե հատկապես որ կողմի փախստականների ու տեղահանվածների վերադարձի մասին է խոսվել. հայերի` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքնե՞ր վերադարձի, թե՞ ադրբեջանցիների` Լեռնային Ղարաբաղ «վերադարձի»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021