Новости-Грузия. Վրաստանի կառավարությունը որոշել է վճարել 3 ամսվա կոմունալները

Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարությունը վճարելու է ամսական մինչև 200 խմ գազ, մինչև 200 ԿՎտ հոսանք սպառող, ինչպես նաև ջրի և աղբահանության բաժանորդների վարձավճարները:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Կառավարությունը վճարելու է բաժանորդների մարտ, ապրիլ և մայիս ամիսների գազի, հոսանքի, ջրի և աղբահանության վարձավճարները:

Հաղորդվում է, որ նախագծից օգտվելու են այն բաժանորդները, որոնք մեկ ամսվա ընթացքում սպառել են մինչև 200 խորանարդ մետր գազ և մինչև 200 կիլովատ հոսանք:

Գեորգի Գախարիան նշել է, որ որոշումն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու: Նրա խոսքով` այդ միջոցառումը բավարար չէ, սակայն պետք է կատարվի յուրաքանչյուր քաղաքացու նույնականացում, ով կորցրել է աշխատանքը. դա անհրաժեշտ է անմիջական աջակցության հատուկ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Վրաստանի վարչապետը կոչ է արել ռացիոնալ օգտագործել միջոցները, որոնք հաջողվել է բյուջեում մոբիլիզացնել: Նա հիշեցրել է, որ կառավարությունը 2 մլրդ լարի է հատկացրել տնտեսությանը և քաղաքացիներին աջակցելու նպատակով (խմբ.` շուրջ 600 մլն դոլար) և 351 մլն լարի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար (խմբ.՝ մոտ 100 մլն դոլար):

Նշվում է, որ ճգնաժամային բյուջեում, ըստ վարչապետի, պետք է հավասարակշռել վիրուսի դեմ պայքարի և տնտեսական աջակցության ֆինանսավորումները: Գախարիան նաև զգուշացրել է, որ պետական բյուջեի ծախսերն արմատապես նվազելու են:

Նրա խոսքով` նպատակն այն է, որ վիրուսի դեմ պայքարի արդյունքում տնտեսությունը նվազագույն վնասը կրի: Գախարիան գերատեսչություններին հորդորել է ճգնաժամային բյուջեի միջոցներն արդյունավետ ծախսել: Վարչապետն ընդգծել է, որ կրճատվող ծախսերը մի քանի հարյուր միլիոնն են, որոնց վերաբերյալ քննարկումները շարունակվելու են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021