Լոլիկի և խնձորի ներմուծման արգելքով Ռուսաստանը մեծ հարված է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը

Ադրբեջանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների շարքում 50%-ից ավելին լոլիկն ու խնձորն են, որոնք մեծ եկամուտներ են ապահովում ադրբեջանցի առևտրականներին ու գործարարներին:

Ադրբեջանական լոլիկն խնձորը Ռուսաստան ներկրելու արգելքի թեման մեծ տարածում է ստացել փորձագիտական շրջանակներում: Ավելի վաղ մենք անդրադարձել էինք այդ հարցին՝ համադրելով ռուսական ուղղաթիռի շուրջ առկա գործընթացի հետ: Այժմ ներկայացնենք «լոլիկի ու խնձորի արտահանման» վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների տնտեսական բաղադրիչը:

Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների շարքում լոլիկն ու խնձորը մեծ չափաբաժին ունեն. արտահանման ընդհանուր ծավալի 50%-ից ավելին հենց լոլիկն ու խնձորն են: Ադրբեջանը և նրա ռուսական սփյուռքը, ստացվում է, այդ ապրանքների վաճառքից մեծ եկամուտներ են ստանում:

Համարվում է, որ այս արգելքով Ռուսաստանը մեծ վնաս է հասցնում ադրբեջանական տնտեսությանը, այդ թվում՝ շուկաների առևտրականներին (ադրբեջանական համայնքի «մեծ լսարան»), ովքեր արտագնա աշխատանքի են ՌԴ-ում:

Կան տեղեկություններ, որ այս արգելքն իր ծավալներով մեծ հարված կհասցնի ադրբեջանցի գործարարներին և, հատկապես, Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլգամ Ռահիմովի և Ֆուդ Սիթիի ու առևտրային այլ կազմակերպությունների սեփականատեր Նիսանովին շահերին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021