«Ոսկե գլոբուս-2020». լավագույն ֆիլմեր են ճանաչվել «1917»-ը և «Մի անգամ… Հոլիվուդում»-ը, «Չեռնոբիլը» 2 արձանիկ է վաստակել

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում Սեմ Մենդեսի «1917»-ը շրջանցել է ֆավորիտներին՝ Մարտին Սկորսեզի «Իռլանդացին» և Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմերին:

Հունվարի 6-ի գիշերը Լոս Անջելեսում կայացել է 77-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ մեկնարկելով հոլիվուդյան պարգևատրման ոչ պաշտոնական սեզոնը:

«Ոսկե գլոբուսն», ի տարբերություն «Օսկարի», ավանդաբար ընտրում է ոչ թե 1 լավագույն ֆիլմ, այլ՝ 2. դրամատիկ և կոմեդիա կամ մյուզիքլ: «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում Սեմ Մենդեսի «1917»-ը շրջանցել է ֆավորիտներին՝ Մարտին Սկորսեզի «Իռլանդացին» և Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմերին: Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմն առաջ է անցել «Ռոքեթմեն», «Դանակները դուրս», «Ջոջո ճագարը» և « Իմ անունը Դոլեմայթ է» ֆիլմերը:

Կադրեր «Ջոկեր» ֆիլմից՝ «Rock and Roll Part 2» երգի ներքո / ©BATJAX

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Կորսված օղակը», ինչն անակնկալ է եղել: Laika ստուդիայի 5-րդ ֆիլմը («Կորալինան մղձավանջի երկրում», «Կուբո») շրջանցել է Disney-ի միանգամից 3 մրցակիցներին՝ «Սառը սիրտ 2»-ին, «Խաղալիքների պատմություն 4»-ին և «Առյուծ արքային», ինչպես նաև Universal-ի «Ինչպես վարժեցնել վիշապին 3»-ին:

HBO-ի «Չեռնոբիլը» միանգամից 2 անվանակարգում է մրցանակի արժանացել: Այն անվանել են լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ: Նրանից հետ են ընկել «Ամենաբարձր ձայնը» (Showtime) և «Հնարք-22»-ը (Hulu): Ստելլան Սկարսհարդը արձանիկ է ստացել Բորիս Շերբինի նախարարների խորհրդի փոխնախագահի դերի համար:

Էլթոն Ջոն և Թերոն Էջերթոն — I’m Gonna Love Me Again / ©Elton John

Amazon-ը «Խոտանով», HBO-ն «Չեռնոբիլով» և «Ժառանգներով» ստացել են երկուական մրցանակ, Showtime-ը և FX-ը՝ մեկական մրցանակ «Ամենաբարձր ձայնի» և «Ֆոսսի/Վերդոնի» համար: Առաջին անգամ «Ոսկե գլոբուսին» մասնակցել է 2019թ. Apple TV+-ում հեռարձակված, բայց այդպես էլ մրցանակի չարժանացած «Առավոտյան շոուն»:

Անվանակարգերի մրցանակակիրները

Լավագույն ֆիլմ (դրամա) — «1917»,

Լավագույն ֆիլմ (կոմեդիա և մյուզիքլ) — «Մի անգամ… Հոլիվուդում»,

Լավագույն ռեժիսոր — Սեմ Մենդես («1917»),

Լավագույն դերասանուհի դրամատիկ ֆիլմում — Ռենե Զելվեգեր («Ջուդի»),

Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում — Հոակին Ֆենիքս («Ջոկեր»),

Լավագույն դերասանուհի կոմեդիայում կամ մյուզիքլում — Ակվաֆինա («Հրաժեշտ»),

Լավագույն դերասան կոմեդիայում կամ մյուզիքլում – Թերոն Էջերթոն («Ռոքեթմեն»),

Երկրորդական դերի լավագույն դերասանուհի — Լորա Դերն («Ամուսնական պատմություն»),

Երկրորդական դերի լավագույն դերասան — Բրեդ Պիտ («Մի անգամ… Հոլիվուդում»),

Լավագույն սցենար — Քվենտին Տարանտինո («Մի անգամ… Հոլիվուդում»),

Օտարերկրյա լավագույն ֆիլմ — «Մակաբույծներ»,

Լավագույն անիմացիոն ֆիլմ — «Կորսված օղակ»,

Ֆիլմի լավագույն երաժշտություն — Հիլդուր Գուդնադոտիր («Ջոկեր»),

Լավագույն օրիգինակ երգ — I’m Gonna Love Me Again («Ռոքեթմեն»):

Ինչ վերաբերում է սթրիմինգային ծառայություններին, Netflix-ն ամենաշատ ներկայացվածությունն է ունեցել անվանակարգերում, սակայն նրա շատ ծրագրեր՝ «Իռլանդացին», «Երկու պապ», «Անհավատալին», արձանիկ չեն ստացել: Մրցանակի են արժանացել «Ամուսնական պատմություն» և «Թագ» ֆիլմերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021