Վրաստանում 9 հոգու մոտ կորոնավիրուսը հաստատվել է

Ներկայումս 162 մարդ Վրաստանում գտնվում է կարանտինում, ևս 45 մարդ բժիշկների հսկողության ներքո են: Վերջին հաստատված դեպքերում քաղաքացիների մոտ ախտանիշներ չեն եղել. Covid-19-ը հաստատվել է միայն լաբորատոր հետազոտությամբ:

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է՝ 4-ից դառնալով 9: Նրանցից 6-ն Իտալիայում շրջագայությունից են վերադարձել: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը նշել է, որ վարակվածների շարքում անչափահաս երեխաներ չկան:

Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Իտալիայից ժամանածներից երկուսը դեռ հետազոտվում են: Ուսումնասիրվում է նոր վարակվածների հետ շփում ունեցածների շրջանակը: Վարակվածների անձնական տվյալները, սակայն, Գամկրելիձեն չի հայտնել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 4-րդ հիվանդը բժիշկ է, իսկ մյուս վարակվածներից 5-ը նրա ընտանիքի անդամներն են և GEPHA դեղագործական ընկերության գործընկերները:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 4-րդ վարակվածը 44-ամյա տղամարդ է, կիրակի օրն է վերադարձել Իտալիայից: Սահմանը հատելիս նրա մոտ ախտանշաններ չեն դիտվել, սակայն երկու օր անց բարձր ջերմությամբ դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց: Նրա մոտ արձանագրվել է 38,5 աստիճան ջերմություն, ախտահարված են թոքային ստորին ուղիները:

Նրա հետ ուղևորությունից վերադարձածների մոտ ախտանիշներ ընդհանրապես չեն եղել. կորոնավիրուսը հայտնաբերվել է միայն լաբորատոր հետազոտությունից հետո: Վրաստանում ներկայումս կարանտինի ներքո 162 մարդ է գտնվում, իսկ բժիշկների հսկողության ներքո՝ 45 մարդ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021