ՌԴ Դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը փոխել ինքնապաշտպանության

Աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ սպանության մասին եզրակացության փոխարինումը հարկադրված ինքնապաշտպանությամբ կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցմանը:

ՌԴ Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է փոփոխել Խաչատուրյան քույրերի գործում մեղադրական եզրակացությունը՝ սպանությունը փոխարինելով հարկադիր ինքնապաշտպանությամբ: Աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ դա կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցմանը:

Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը, որտեղ քույրերին սպանություն է վերագրվում: Գրինը նշել է, որ քննությունը հաստատել է հոր կողմից պարբերաբար բռնությունների ենթարկվելու փաստը, բայց հաշվի չի առնվել, որ հենց դա է հանգեցրել աղջիկների՝ հարկադրված ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկելուն: Նրանց մոտ, ըստ փոփոխված եզրակացության, ձևավորվել է պաշտպանական ռեակցիա՝ ընդդեմ իրենց հոր կողմից իրենց կյանքին սպառնացող անմիջական վտանգի: Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ նոր տարբերակը ենթադրում է քրեական հետապնդման դադարեցում:

Հաղորդվում է, որ քննիչն այս եզրակացությունը բողոքարկել էր նախկին Գլխավոր դատախազ Յուրի Չայկային, սակայն բողոքը հետ էր վերադարձվել՝ պատճառով, որ հանցագործության կատարման և վերջնական նպատակն անհրաժեշտ կերպով ուսումնասիրված չեն:

Աղջիկների փաստաբանները նշել են, որ սկզբնական եզրակացությունում հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ՝ փորձաքննություններ, տեսախցիկների արձանագրություններ և այլն, որոնց համադրման դեպքում արդեն ակնհայտ է ինքնապաշտպանության նպատակով հարկադիր հանցագործությունը: Նրանց խոսքով՝ նոր եզրակացությունն արդեն հաշվի է առել սպանության օրը աղջիկների մոտ հոր վարքի պատճառով ի հայտ եկած հոգեկան դրսևորումները՝ նրանց համար դառնալով իրենց կյանքին անմիջականորեն սպառնացող վտանգ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021