Մաթեմատիկոսները ճանապարհային խցանումները վերացնելու տարբերակներ են առաջարկել

Անձնական մեքենաներն ամենուր դառնում են ավելի հասանելի, ինչը մեծ քաղաքներում առաջացնում է խցանման խնդիր: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներն առաջարկել են մաթեմատիկական ալգորիթմի օգնությամբ լուծել խցանումների հարցը:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներ Ալեքսանդր Կրիլատովը և Վիկտոր Զախարովն առաջարկել են մաթեմատիկական ալգորիթմի օգնությամբ պայքարել խցանումների դեմ: Նրանց հետազոտությունները հաստատում են, որ մեծ քաղաքում տրանսպորտային իրավիճակը բարելավելուն կարող են նպաստել ենթակառուցվածքների հավասարակշռված փոփոխությունները և միասնական նավիգացիոն համակարգը:

Քանի որ անձնական մեքենաներն ամբողջ աշխարհում են դառնում ավելի հասանելի, մեծ քաղաքներում հաճախ է առաջանում խցանման խնդիր: Այս հարցն ուսումնասիրվել է դեռևս 1950-ականներից, բայց վերջին տասնամյակում դարձել է առավել արդիական:

ՍՊբՊՀ-ի էներգետիկ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլատովը նշել է, որ Ռուսաստանում պատմականորեն ճանապարհային ենթևեկության կազմակերպումը դրված է տրանսպորտային ինժեներների ուսերին: Միաժամանակ, նրանք հիմնականում մասնագիտանում են առանձին հատվածների կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված հարցերում՝ չտիրապետելով թողունակության համակարգային բարձրացման ոլորտին: Նրա խոսքով՝ խցանման խնդրին տեղային լուծում տալուց հետո որոշ ժամանակ անց այն ծագում է մեկ այլ կետում:

Գիտնականները մշակել են տարանցման օպտիմալացման վերաբերյալ մաթեմատիկական նոր մոտեցումներ և ներկայացրել են դրանց իրագործման հնարավորությունները:

Նրանց ներկայացրած սկզբունքներն առաջարկել է անգլիացի մաթեմատիկոս և տրանսպորտային վերլուծաբան Ջոն Գլեն Վարդրոպը՝ 1952թ.: Առաջինը հավասարակշռության սկզբունքն է: Սա մաթեմատիկական կառուցվածք է, որը թույլ է տալիս մոդելավորել համակարգերը, տարանցումը՝ ենթադրելով, որ յուրաքանչյուր վարորդ բացառապես անձնական շահով է առաջնորդվում: Ուստի այս մոդելի ենթադրում է, որ տրանսպորտային հոսքի ցանկացած փոփոխության հիմքում պետք է լինի ավտոմեքենաների տերերի էգոիստական վարքը:

Երկրորդ սկզբունքը: Վարդրոպի համակարգային օպտիմումը: Այս սկզբունքը հաստատում է, որ առկա է տրանսպորտային բոլոր միջոցների դիրեկտիվ կառավարման հնարավորություն: Սակայն ուսումնասիրության հեղինակները հիմնվում են հենց առաջին սկզբունքի վրա: Նրանց կարծիքով՝ վարորդի վարքի վրա հնարավոր է ազդել ճանապարհային ենթակառուցվածքների փոփոխության միջոցով: Արդյունքի կանխատեսումը հնարավոր են համարում մաթեմատիկական մոդելով:

Հեղինակները նշում են, որ տրանսպորտային հոսքերի կառավարման վրա մեծ ազդեցություն են ունենում վարորդների նավիգացիոն համակարգերը: Նրանք կարծիքով՝ ամենաարդյունավետ իրավիճակն այն դեպքում է կլինի, երբ բոլոր վարորդները կիրառեն միևնույն համակարգը և նպատակահարմար ենթուղիների մասին տեղեկությունը մեկ կենտրոնից ստանան:

Տարանցման օպտիմալացումը հնարավոր է նաև ճանապարհների լայնացման կամ նեղացման հաշվին, ինչը կարևոր է հատկապես առկա ցանց ունեցող քաղաքներում: Այս պայմաններում հաճախ հնարավոր չէ մեծացնել խաչմերուկից խաչմերուկ հեռավորությունը, իսկ հանգույցներ կառուցելը նպատակագարմար չէ:

Կրիլատովի խոսքով՝ մաթեմատիկական մոտեցմամբ ապացուցվել է, որ ճանապարհային ցանցի բարելավման օպտիմալ տարբերակը կարևոր, շատ օգտագործվող ուղիների առավելագույն լայնացումն է, ընդ որում՝ ամբողջ երկայնքով, ոչ թե՝ ինչ-որ հատվածներում: Դրանից հետո պետք է անցնել մյուս ուղիներին՝ ըստ նշանակության: Արդյունքում կկրճատվի ենթևեկության միջին տևողությունն ընդհանուր ցանցում:

Այն դեպքում, երբ ճանապարհը ֆիզիկապես հնարավոր չէ մեծացնել, պետք է կիրառել այլ մեթոդներ: Օրինակ՝ ճանապարհի ամբողջ երկայնքով կայանման արգելում: Բացի այդ, գիտությունը կարող է օգնել էլեկտրատրանսպորտի համար առանձնացված ճանապարհների ստեղծման հարցում, եթե քաղաքապետարանը ցանկանա վարորդներին մոտիվացնել՝ անցնելու «կանաչ» մեքենայի: Հատուկ նրանց համար կարելի է ստեղծել առանձին ուղիներ:

Գիտնականը նշել է, որ ճանապարհների բարեկարգման համար տարեկան հսկայական գումարներ են հատկացվում: Տրանսպորտային հոսքի կարգավորման մաթեմատիկական թեորեմն առաջարկում է այդ միջոցների արդյունավետ կառավարման որոշումների հավաքածու: Ընդ որում՝ մաթեմատիկականն այս պարագայում վեր է ինժեներատնտեսական մոտեցումից, քանի որ թույլ է տալիս տրանսպորտային ցանցը դիտարկել ընդհանուր՝ հաշվի առնելով նրա առանձին տարրերի միջև փոխազդեցության օրենքները:

Մաթեմատիկական մոդելների կիրառման տարբերակներից մեկը կարող է լինել դրանց հիման վրա տրանսպորտային ցանցերի թվային կրկնօրինակների մշակումը: Դրանք տրանսպորտային ինժեներների ձեռքում խելացի ու օգտակար գործիքներ կհանդիսանան:

Պրոֆեսոր Վիկտոր Զախարովը հավելել է, որ թվային կրկնօրինակների ստեղծման և հոսքի օպտիմալացման համար դրանց կիրառման հաշվին հնարավոր կլինի հասնել հավասարակշռության՝ համակարգի օգտագործման պահանջարկի և ենթակառուցվածքների հնարավորությունների միջև: Գիտնականի խոսքով՝ տնտեսության թվայնացման պայմաններում սա շրջանցելը բարդ կլինի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021