«Պոբեդա»-ն կշարունակի թռիչքները դեպի Գյումրի միայն երաշխիքի դեպքում (upd.)

Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ Գյումրիի օդանավակայանում մշտապես առաջացող վառելիքի պակասորդի պատճառով մինչև մարտ ամիսը դադարեցվել է Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը:

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերը կշարունակեն վաճառվել, թռիչքները դեպի Գյումրի կիրականացվեն:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ «Պոբեդա»-ն մինչև մարտ ամիսը դադարեցրել է Մոսկվա-Գյումրի չվերթի տոմսերի վաճառքը: Կկայանան միայն մինչև հոկտեմբերի վերջը նախատեսված թռիչքները:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վառելիքի լիցքավորումն իրականացնում է «Աերոֆյուէլզ ինտերնեյշնլ» ընկերությունը: Հաղորդվում էր, որ «Պոբեդա»-ն բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ նշված ընկերության կողմից մատուցվող ծառայության թերության՝ վառելիքի մշտական պակասորդի, թերլցումների համար, սակայն խնդիրը չի լուծվել, ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Վառելիքի մշտական պակասորդի պատճառով էլ «Պոբեդա»-ն որոշել էր իրականացնել միայն մինչև հոկտեմբեր ամսվա վերջ՝ ամառային սեզոնի ավարտը նախատեսված թռիչքները և տոմսերի վաճառքը վերականգնել մյուս տարի՝ մարտ ամսից:

Հիշեցնենք, որ «Պոբեդա»-ն վերջերս կրկնապատկել էր թռիչքները դեպի Գյումրի՝ պայմանավորված ավիաթռիչքների վրա անդրադարձած վրաց-ռուսական լարվածությամբ դեպի Հայաստանի զբոսաշրջիկների մեծ հոսքով:

UPD 1. «Պոբեդա» ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան նշել է, որ վառելիքի թերլցումը լուրջ սպառնալիք է թռիչքների իրականացման անվտանգությանը, ուստի ավիաընկերությունը տոմսերի վաճառքի գործընթացը կվերսկսի միայն «Շիրակ» օդանավակայանի կողմից վառելիքի հետ կապված խնդրի կարգավորման վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալուց հետո:

Սելիվանովան հայտարարել է նաև, որ Վարդան Ալեքսանյանը, ով լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե խնդիրը կարգավորված է, «Պոբեդայի» ընկերության շահերը չի ներկայացնում:

UPD 2. ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չվերթները դադարեցնելու մտադրությանը ծանոթացել է միայն լրատվամիջոցներից, պաշտոնական ծանուցում չի ստացել:

Հաղորդագրությունում նշվում է, որ խնդիրը կարգավորելու համար շահագրգիռ կողմերը հրավիրվել են Կոմիտե: Որոշվել է ձևավորել մասնագիտական խումբ՝ ստեղծված իրադրության ուսումնասիրության և կարգավորման նպատակով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021