Երևանի քաղաքապետն ուղևորավարձի թանկացումը մտադիր է իրականացնել տրանսպորտը նորացնելուց հետո

Մարությանը դեռևս 2013թ․ հանրային տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ բողոքողների առաջին շարքերում էր։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Civilnet-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում առկա խնդիրներին։ Խոսել է նաև դրանց լուծմանն ուղղված աշխատանքների մասին։

Հանրային տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ բուռն պայքար մղած քաղաքապետը նշել է, որ այն կարող է թանկանալ միայն փոփոխություններից հետո։ Մարությանն անթույլատրելի է համարել մինչև երթուղային տրանսպորտի փոխումը խոսել վճարի բարձրացման մասին։

Քաղաքապետն, անդրադառնալով քաղաքային տրանսպորտի վիճակի պատճառների մասին, նշել է, որ երթուղային համակարգում փոփոխությունները կտևեն նվազագույնը երկու տարի։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը դեռևս 2013թ․ հանրային տրանսպորտի ուղևորավարձի թանկացման դեմ բողոքողների առաջին շարքերում էր։ Նա իր մեքենայով քաղաքացիներին անվճար էր տեղափոխում՝ նշելով, որ ամոթ է 150 դրամ վճարելը, քանի որ մարդիկ չունեն այդ ավել 50-ը։

Հավելենք նաև, որ այսօր Երևանում փորձնական գործարկվել է նոր ավտոբուս։

Երևանի Ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021