Քննարկվել են երթևեկության կարգավորման հնարավոր տարբերակները

Ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ 3D անցումներ, բալային համակարգ, ուսուցում դպրոցում, վկայականների քննության փոփոխություն, գովազդ, խիստ տեխզննում։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետի, ոստիկանապետի, Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության և այլ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել։

Քննարկում վարչապետի մոտ

Քննարկվել են երթևեկության կարգավորման և համակարգային փոփոխությունների խնդիրները։ Ներկայացված առաջարկությունների հիմնական շեշտադրումները հետևյալն են եղել․

— ՃԵԿ կանխարգելում և վերահսկում. փոքր տարիքից երեխաներին ՃԵԿ պարտադիր ուսուցում մանկապարտեզում, դպրոցում։

— Փողոցների կահավորման ժամանակակից և առավել արդյունավետ տարբերակների կիրառում։

— Վարորդական վկայականների քննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն։

— Սոցիալական գովազդներ։

— Ոստիկանության աշխատելաոճի փոփոխություն, աշխատակիցների ավելացում, նաև խրախուսանքների կիրառում՝ որպես աշխատանքի մոտիվացիա։

— Տեխզննման անցկացման ընթացակարգի փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ներմուծվող վնասված մեքենաների տեխզզնման ավելի խիստ կարգով անցկացում։

— Վարորդ-հետիոտն գործողությունների վտանգավորության աստիճանի վերաբերյալ տարանջատումներ՝ օրենսդրական կարգավորմամբ։

— Հատուկ համարանիշերով մեքենաների արտոնյալ կարգավիճակի կարգավորում՝ օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքով։

— ՀՀ ողջ տարածքում ՃԵ նշանների, գծանշումների կարգավորում, ամբողջական և համակարգված կահավորում։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր հերթին առաջարկել է ներդնել հատուկ բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների արձանագրած ՃԵԿ խախտումների հիման վրա արձանագրություններ կազմելու համակարգ։

Կառավարությունը նախաձեռնել է բալային համակարգի ներդրում, որը թույլ է տալու նվազեցնել տուգանքների չափերը, բայց կարգազանց վարորդներին վկայականից զրկելու մեխանիզմ է իրենց ենթադրում։

Ծրագրեր են մշակվել նաև Երևանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ավելի վաղ նշել էր, որ կա քաղաքային ոստիկանություն ստեղծելու նպատակահարմարություն, ինչն օրենսդրական փոփոխություն է ենթադրում:

Այս հարցին նույնպես անդրադարձ է եղել․ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության միաձուլման արդյունքում լրիվ նոր, տեխնիկապես հագեցած Պարեկային ոստիկանության (Patrol Police) ստեղծում, որը պետք է լուծի ոստիկանների պրոֆեսիոնալիզմի և մոտիվացվածության առկա խնդիրները:

Երևանի քաղաքապետի դիրքորոշման համաձայն՝ խնդրին ամբողջական լուծում տալու համար պետք է ունենալ նորմալ հանրային տրանսպորտ և այդ դեպքում միայն երթևեկությունը հնարավոր կլինի բեռնաթափել։

Հետիոտնային 3D անցում՝ Երևանում

Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է քաղաքապետարանի կողմից ՃԵ-ին առնչվող նորամուծությունն ազդարարող լուսանկար։ Ըստ նրա՝ Սբ․ Գր․ Լուսավորիչ փողոցի վրա փորձնական գծվում է հետիոտնային 3D անցում։ Այն նպատակ ունի նվազեցնելու արագությունը՝ վարորդի համար տեսողական պատրանք ստեղծելով, թե առջևում արգելք կա։ 3D գծանշումը ստիպում է նվազեցնել արագությունը։

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձել է ճանապարհային երթևեկության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անհրաժեշտ արդյունք կարող են ապահովել միայն իրավաբանական և սոցիալական կարգավորումների համադրմամբ։ Փոխոստիկանապետը անվտանգության ապահովման հարցում ոստիկանության հսկողությունը համարել է անհրաժեշտ, բայց ոչ բավարար՝ կարևորելով հասարակական գիտակցությունն այս հարցում։

Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության կարգավորման շուրջ քննարկումները ծավալվեցին վերջին շրջանում Երևանում և Հանրապետության ողջ տարածքում գրանցված մեծ թվով ողբերգական ավտովթարներից հետո։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021