Սկզբում անհետանում են երեխաները, հետո աճում են բեխերը. ընտանեկան էմոձին ջնջելը Google-ում հեշտ չէ

Google-ն ընտանեկան ամբողջ էմոձին չի ջնջում, այլ հերթականությամբ սպանում է ընտանիքի անդամներին՝ սկզբում՝ երեխաներին, վերջում՝ հորը: Ընդ որում՝ երեխաներին ջնջելուց հետո հայրը ունենում է բեխեր:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության վերլուծական տվյալների փորձագետ Բրուկ ՈՒոթսոնը հայտնաբերել է, որ Google-ի ծրագրերում ընտանեկան էմոձիները (սմայլիկ) ջնջելն այդքան էլ հեշտ չէ: ?‍?‍?‍?Սկզբում հերթով պետք է ազատվել էմոձիում պատկերված մարդկանցից:

Ուոթսոնի խոսքով՝ Google-ն ընտանեկան ամբողջ էմոձին չի ջնջում, այլ հերթականությամբ սպանում է ընտանիքի անդամներին՝ սկզբում՝ երեխաներին, վերջում՝ հորը:

Եթե 4 հոգուց բաղկացած ընտանիքի էմոձին տեղադրենք «Փաստաթղթում», «Աղյուսակում», «Ֆորմայում», «Ներկայացման» մեջ, ապա «Delete» կոճակը սեղմելու դեպքում ընտանիքի անդամները հերթով կհեռացվեն՝ սկզբում երեխաները:

Սա աշխատում է ինչպես հետերոսեքսուալների, այնպես էլ հոմոսեքսուալների դեպքում. կարևորը՝ ընտանիքի անդամները 4-ը լինեն: Հետաքրքրական է, որ տարասեռ ընտանիքներում վերջում տղամարդն է հեռացվում:

Առաջին երեխայի հեռացվելուց հետո ծնողները դեռ նույն երջանիկ տեսքն ունեն:

Ընտանիքի բոլոր անդամները / ©meduza.io
Երեխաներից մեկը ջնջվել է / ©meduza.io

Իսկ ահա բոլոր երեխաներին ջնջելուց հետո ընտանիքի հայրը դառնում է բեխերով:

Երեխաները հեռացվել են, հայրը բեխեր ունի / ©meduza.io
Հայրը վերջում է հեռացվում / ©meduza.io

Եվ միայն վերջին անդամին հեռացնելուց հետո է էմոձին ամբողջությամբ ջնջվում տեքստից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021