Հայաստանում վարակվածության կրկին մեծ թիվ է գրանցվել՝ 723 նոր դեպք

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լավ չէ՝ վարակվածության նոր դեպքերի թիվը կրկին ռեկորդային է: Մահացել է 6 մարդ, առողջացել են 442-ը: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատճառների մասին:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կորոնավիրուսի «գործերը լավ չեն». Հայաստանում վերջին օրվա ընթացքում հաստատվել է վարակվածության հերթական մեծ թիվը՝ 723: Մինչ օրս հաստատված ամենամեծ թիվը 766 էր:

Վարչապետը, անդրադառնալով վարակի տեմպի աճի պատճառներին, նշել է, որ քաղաքացիները շարունակում են չհետևել սահմանված կարգին՝ չպահպանելով հակահամաճարակային կանոնները:

Վարակվածության թվերի աճի մասին / © Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիների մեծ մասի մոտ այդպիսի վարքի դրսևորման պատճառներից մեկն այն է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ՝ տարբեր հաշվարկներով 500-600 տարի չի ունեցել պետականություն, և պետական մտածելակերպը դեռ խորթ է շատերի համար: «Պարսկական, Օսմանյան, Ռուսական կայսրությունների լծի տակ, ԽՍՀՄ կազմում, որքան լավ կամ վատ վերաբերված լինենք տվյալ կայսրությանը, այնուամենայնիվ, դա սեփական պետական կառույց չի եղել, այլ՝ օտար»,- նշել է վարչապետը:

ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նախորդ օրը մահացած 6 պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ),  69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վերջին 24 ժամում վարակվածների շրջանում այլ պատճառով մահվան 5 դեպք է արձանագրվել: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է:

Այսպիսով, հունիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 16004 է: Առողջացել են 6081-ը, մահացել է 264 մարդ: Փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021