Zao հավելվածով կարելի է սեփական դեմքը դնել վիդեոյում. DeepFake-ը մեծ տարածում է ստացել Չինաստանում

«Վտանգավոր» ծրագրի օգնությամբ դերասանների փոխարեն դուք եք խաղում, կարող եք ձեր մասնակցությամբ նաև խաղեր խաղալ, և դա ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում: Թվիթերում արդեն հայտնվել են այդպիսի հոլովակներ:

Օգոստոսի վերջին Չինաստանում ստեղծվել է Zao հավելվածը, որը թույլ է տալիս մեկ նկարի (ցանկության դեպքում՝ նկարների շարքի) օգնությամբ տեսահոլովակում տեղադրել սեփական դեմքը: DeepFake ծառայության համեմատ, որտեղ նեյրոցանցին պետք էր տասնյակ նկարներ վարժեցնել մի քանի ժամվա ընթացքում, Zao-ում ամբողջ գործընթացը հաշված վայրկյաններ է տևում:

Ծրագիրը մեծ արագությամբ առաջատար դիրքեր գրավեց Չինաստանի App Store-ում, բայց կարճ ժամանակ անց սոցցանցերում անհանգստություն առաջացրեց:

Zao-ն դեռևս միայն Չինաստանում է հասանելի: Բայց թվիթերում տեխնոլոգիայի մի քանի նմուշներ արդեն հայտնվել են: Մշակողներից մեկը ցուցադրել է, թե ինչ դյուրին է Լեոնարդո Դի Կապրիոյի դեմքը փոխարինելը: Նրա խոսքով՝ տեսահոլովակի մշակումը տևել է ընդամենը 8 վայրկյան:

Հեղինակի խոսքով՝ արդյունքը երբեմն 100%-անոց չի լինում, բայց ընդհանուր առմամբ իր արագության պայմաններում հավելվածն արդարացնում է իրեն: Ցանկության դեպքում կարելի փոխարինել բոլոր կերպարներին: Հեղինակն այդպես է արել «Գահերի խաղի» դեպքում: Տեխնոլոգիան հնարավոր է կիրառել նաև վիդեոխաղերի վրա:

Zao-ում սեփական դեմքը հնարավոր չէ բոլոր հոլովակներում տեղադրել. պետք է ընտել արդեն գոյություն ունեցող հոլովակների գրադարանից: Օգտատերերը նշում են, որ գրադարանն ընդարձակ է և իր մեջ ներառում է ֆիլմեր, սերիալներ, հեռուստաշոուներ, հոլովակներ, խաղերից դրվագներ: Ամենայն հավանականությամբ՝ մշակողները լավ են պարապել հենց այդ տեսանյութերի վրա, այդ պատճառով տեխնոլոգիան լավ արդյունք է արձանագրում:

Մշակողներից Ալլան Խիան նշել է, որ հավելվածն ունի իր մասնակցությամբ մեմերը գեներացնող բաժին:

Չնայած որոշ սահմանափակումներին՝ հեղինակը թրեդում երևակայել է, թե ինչ զարգացում կունենա տեխնոլոգիան: Նրա խոսքով՝ կարելի է այս ծրագրով դերեր խաղալ, սթրիմերները խաղերն իրենց մասնակցությամբ կարող են անցնել, ուստի եթե pornhub-ը դեռ այսպիսի գործիքով չի աշխատում, ուրեմն անպայման պետք է դիտարկի:

Միևնույն ժամանակ Ալլանը նշել է նաև հարցի բարոյական կողմը՝ տեսնելով վտանգներ զարգացման առումով:

Zao-ի մշակողները մի քանի օրում արդեն հայտվել են սկանդալում: Blomberg-ի տվյալներով՝ հավելվածի ավելի հին տարբերակներում օգտագործման համաձայնությունում զգուշացվել է մշակողների կողմից տվյալների անսահմանափակ իրավունքների մասին: Օգտատերերը համաձայնագիրը չեղարկելու հնարավորություն չունեն: Այդ պատճառով Չինաստանում հավելվածի վարկանիշն անկում ապրեց, իսկ WeChat-ում սկսվեցին հեռացվել Zao-ի միջոցով գեներացված հոլովակները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021