Ադրբեջանը մարտի 15-18-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Հավանական է համարվում, որ վարժանքների «լեռնաանտառային տեղանքը» կներառի Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները: Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ-ն անցկացվելիք զորավարժություններն անվանում է «հակաահաբեկչական գործողությունների մշակում»:

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից 18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու: Հաղորդվում է, որ դրանց մասնակցելու են 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր ու այլ զրահատեխնիկա: Կիրառվելու են տարբեր տրամաչափի հրթիռահրետանային 200 համակարգեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Հայտնի է, որ զորավարժություններն անցկացվելու են լեռնաանտառային բարդ տեղանքում: Հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, անձնակազմին մարտական պատրաստության բերելուն և վերախմբավորումներին, ինչպես նաև համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջև փոխգործակցությանը:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցկացվելիք զորավարժություններն անվանում է «հակաահաբեկչական գործողությունների» մշակում:

Հավանական է համարվում, որ «լեռնաանտառային տեղանքը» կներառի Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021