Ադրբեջանական սադրանք` հայ-ռուսական շտաբային բանակցություններին զուգահեռ

Քանի դեռ Երևանում ընթանում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ, ադրբեջանական զորքերը սահմանին սադրիչ գործողությունների են դիմել, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը:

Ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Քննարկվել է բանակցությունների օրակարգը, նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Եվ քանի դեռ Երևանում ընթանում են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր` ադրբեջանական կողմը սահմանում լարվածություն է առաջացրել, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել` Սամվել Գագիկի Ալավերդյանը (պայմանագրային զինծառայող, շարքային, 1983թ. ծնված):

Ինչպես հաղորդվում է, ադրբեջանական ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցիները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը նույնպես ունի կորուստներ:

Պատշպանության նախարարությունը մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրել է, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելիս Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ կապը կորել է։

Որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նշվում է, դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ ՊՆ-ից հավելել են, որ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021