Categories: Ֆոտոշարք

Աշխարհի 10 ամենատարօրինակ օդանավակայանները

Միջազգային օդանավակայան՝ 4 կմ բարձրության վրա, երկաթգծի ու ավտոմայրուղու հետ հատվող, սառցե, ավազե թռիչքավայրէջքուղիներ և այլ առանձնահատկություններ, որոնցով այս օդանավակայանները համարվում են յուրահատուկ:

Գիսբորն, Նոր Զելանդիա

Փոքրիկ քաղաքում գտնվող օդանավակայանը նախատեսված է հիմնականում փոքր չափերի ինքնաթիռների համար:

Գիսբորն օդանավակայան / © Harr.me

Ուշագրավը, սակայն, այն է, որ անմիջապես թռիչքավայրէջքային ուղին հատվում է գործող երկաթուղով. ինքնաթիռները հաճախ ստիպված են լինում օդում սպասել, մինչև գնացքն անցնի:

Արքայադուստր Յուլիանայի օդանավակայան, Սուրբ Մարտինա կղզի

Սա աշխարհի 10 ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է:

Boeing 757-ը վայրէջք է կատարում՝ անցնելով զբոսաշրջիկների գլխավերևով / ©ToddonFlickr

Ինքնաթիռներն այստեղ անցնում են լողափին գտնվողներից ընդամենը 10 մետր բարձրությամբ՝ երբեմն ուրախացնելով նրանց, երբեմն՝ ահաբեկելով:

Խիանչո-Իրաուսկին, Սաբա կղզի

Այս օդանավակայանում ամենակարճ թռիչքավայրէջքուղին է՝ 400 մետր: Վայրէջք կարող են կատարել միայն փոքր ինքնաթիռները կամ ուղղաթիռները:

Օդանավակայան՝ Սաբա կղզու վրա / © Wikimedia Commons

Սա նույնպես աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է:

Ջիբրալթարի օդանավակայան, Ջիբրալթար

Ջիբրալթարի օդանավակայանի թռիչքուղին հատում է քաղաքի ամենախոշոր ավտոմայրուղին: Ինքնաթիռների թռիչքի կամ վայրէջքի դեպքում մեքենաների ընթացքը դադարեցվում է:

Ջիբրալթար / © Go2life.net

Թեև օդանավակայանը պատկանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը, քաղաքացիական չվերթներ նույնպես իրականացվում են:

Ֆունշալ, Մադեյրա կղզի, Պորտուգալիա

Ֆունշալի օդանավակայանը յուրահատուկ է իր թռիչքավայրէջքուղու ճարտարապետական ոճով: Որոշ հատվածներում այն ծովի մակարդակից 50 մետր է բարձր:

Ֆունշալի օդանավակայան / © Skyscrapercity.com

Այդպիսի կառուցվածքը պայմանավորված է ոչ թե ինժեների ստեղծարարությամբ, այլ անհրաժեշտությամբ:

Կուրշևելի օդանավակայան, Ֆրանսիա

Ջեյմս Բոնդը ֆիլմերից հայտնի օդանավակայանի թռիչքավայրէջքուղին նույնպես կարճ է՝ 525 մետր: Բոնդն այստեղ հաջողությամբ վայրէջք էր կատարել:

Կուրշևելի օդանավակայան / © Wikimedia Commons

Չափերից բացի՝ թռիչքավայրէջքուղու առանձնահատկությունն այն է, որ 18% թեքվածություն ունի: Այստեղ վայրէջք կարող են կատարել միայն ամենափորձառու օդաչուները:

Բարրի օդանավակայան, Շոտլանդիա

Այս օդանավակայանի առանձնահատկությունն այն է, որ երեք թռիչքավայրէջքային ուղիներն ավազե ափի տեսք ունեն: Աշխարի 10 ամենավտանգավոր օդանավակայաններից մեկն է:

Բարրի օդանավակայան / © airports-worldwide.com

Ափը հաճախ է ջրածածկ լինում. այդ դեպքում թիռչքներն ու վայրէջքները դադարեցվում են, մինչև ջուրը հետ քաշվի:

Այս Ռավեյ, Անտարկտիդա

Հարավային բևեռի մոտ գտնվող այս թռիչքավայրէջքուղին ոչ ասֆալտ է, ոչ էլ նույնիսկ ավազ. միայն սառույց: Չնայած դրան և եղանակային բարդ պայմաններին՝ այստեղ վայրէջք են կատարել այնպիսի խոշոր ինքնաթիռներ, ինչպիսին Lockheed C-5 Galaxy-ն է:

Օդանավակայան՝ Անտարկտիդայում / © Wikimedia Commons

Դեկտեմբերի սկզբին, երբ սառույցը սկսում է կոտրվել, օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվում են:

Յադինի օդանավակայան, Դաոչեն, Չինաստան

Այս քաղաքացիական օդանավակայանն ամենաբարձրն են համարում. տիբեթյան օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից 4411 մետր բարձրության վրա:

Յադին օդանավակայանը / ©news.cn

Ուշագրավ է նաև տերմինալը, որը թռչող ափսեի կառուցվածք ունի:

Կանսայի օդանավակայան, Ճապոնիա

Կանսայ օդանավակայանը կառուցված է երկու արհեստական կղզիների վրա: Այն գտնվում է աշխարհի ամենասեյսմաակտիվ գոտում, այդ պատճառով կառուցման համար հսկայական միջոցներ են ծախսվել:

Կանսայի օդանավակայան / © The Japan Times

Օդանավակայանը հաջողությամբ դիմակայել է մի քանի խոշոր աղետների, իսկ ներկայումս ղեկավարությունը մտադիր է երրորդ թռիչքավայրէջքուղին կառուցել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021