3 պատճառ, թե ինչու Ադրբեջանը չի հարվածի ատոմակայանին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի հնչեցրած պաշտոնական հայտարարությանը՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու հնարավորության վերաբերյալ: Նրա խոսքով Ադրբեջանի սպառնալիքները դատարկություն են՝ ուղղված բացառապես ներքին լսարանին:

Բլոգերի խոսքով՝ ադրբեջանական հայտարարությունները «դատարկ խոսքեր են և Ադրբեջանը երբեք չի գնա այդ քայլին»: Ոչ՝ նրա համար, որ չի կարող: Հարվածելու լիովին ունակ են, քանի որ հրթիռները դա թույլ են տալիս: Լապշինն ընդգծել է, որ տեխնիկապես դա կարող է իրականացվել ոչ միայն բուն Ադրբեջանի տարածքից, այլև՝ Նախիջևանից, որտեղից մինչև Երևան հեռավորությունը մոտ 70 կմ է: Սակայն, ըստ Լապշինի, Իլհամ Ալիևն այդպիսի հրաման չի արձակի երեք պատճառով:

1. Ալիևի ներքին խնդիրները

Առաջին պատճառը բերելիս հրեա բլոգերը նշել է, որ բռնապետ Ալիևին Հայաստանի հետ լայնածավալ պատերազմ հարկավոր չէ, այլ՝ սահմանային պրովոկացիաներ՝ ադրբեջանցիներին իրական խնդիրներից շեղելու նպատակով: Երկիրը, որի եկամուտների 80%-ը նավթից են ստացվում, ներկայումս գնանկման պատճառով վատ վիճակում է հայտնվել: Լապշինը նշել է, որ չնայած նավթային խնդիրներին՝ իշխող վերնախավն ու տարբեր կլաններ շարունակում են պայքարել նավթային մասնաբաժինը մեծացնելու համար:

Բլոգերը դրան ավելացնում է նաև երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը, շարունակվող կարանտինը և հասարակ քաղաքացիների դժգոհությունը: Լապշինը հիշեցնում է, որ Բաքվում «հայերի դեմ» ցույց անողների նկատմամբ վերահսկողություն Ալիևը չկարողացավ պահել: Կիրառվեցին բիրտ միջոցներ՝ «հայերին պատժելու նպատակով» սեփական երկրի խորհրդարանի շենքի վրա հարձակվողների նկատմամբ:

Նրա խոսքով՝ եթե Ալիևը երկիրը ներքաշի լայնածավալ պատերազմի մեջ ու պարտվի, ստիպված կլինի փախուստի դիմել: Լապշինն այստեղ կատակել է՝ նշելով, որ Ալիևը կփախչի այն նույն ինքնաթիռով, որով իրեն 2017թ. փետրվարին տեղափոխել է Բաքու՝ իր ժողովրդին ցույց տալով, թե ինչ հզոր ղեկավար է. բլոգեր է ձերբակալել: «ԶԼՄ-ների հաղորդմամբ,- նշում է Լապշինը,- նրա ընտանիքն առանձնատուն է գնել Մերձմոսկվայում, Ղրղզստանի իշխանազուրկ նախագահ Ակաևի և Ուկրաինայի նախկին ղեկավար, փախստական Յանուկովիչի տների հարևանությամբ: Լապշինը ենթադրել է, որ Ալիևն, ամեն դեպքում, փախուստի վայրը նախապատրաստում է միջնաժամկետ հեռանկարի համար, ոչ՝ մոտակա:

2. Ռուսական ներկայությունը

Մեծամորի ԱԷԿ-ը թեև հայկական է, սակայն ղեկավարվում է ռուսական Ռոսատոմի կողմից: Կայանում մեծ թվով ռուսաստանցի ինժեներներ ու մեխանիկներ են աշխատում: Ատոմակայանին ուղղված ցանկացած հարված կհանգեցի Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիների մահվան: Լապշինը հիշեցնում է նաև, որ ռուսական 102-րդ ռազմաբազան, որ տեղակայված է Գյումրիում, Երևանում և Մեղրիում, պատասխանատու է նաև Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար:

Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ունեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թույլ չտալու ադրբեջանական հարվածը՝ C-300B զենիթահրթիռային համալիրներ (988-րդ ԶՀ գունդ), МиГ-29 կործանիչներ, Ми-24П, Ми-8МТ ուղղաթիռներ (3624-րդ ավիացիոն բազա, Երևան, Էրեբունի): Լապշինը նշել է, որ այս ամենը հասկանում են նաև Ադրբեջանում, իսկ Ռուսաստանի ներկայիս վիճակը բնավ չի նշանակում, թե «ռուսական արջը չի կարող կծել»:

Բլոգերն ընդգծել է, որ Ալիևը ցանկացել է Ռուսաստանին ներքաշել Արցախյան հակամարտությունում՝ Էրդողանի հետ միասին, Պուտինին մեղադրել ագրեսիայի մեջ՝ Հայաստանի հետ, ընդդեմ Բաքվի: Սակայն այս դեպքում Ադրբեջանն է դառնում ագրեսոր, իսկ Ռուսաստանը միայն պաշտպանում է սեփական օբյեկտները:

3. Սպառնալիք՝ Թուրքիային

Ալեքսանդր Լապշինը հիշեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը Թուրքիայի սահմանից հեռու է ընդամենը 20 կմ: Թուրքական խոշոր Իգդիր քաղաքից՝ 40 կմ: Հարվածելու հնարավորությունն ունենալու և դա իրականացնելու դեպքում հարվածի տակ կհայտնվի Թուրքիայի ամբողջ հյուսիս-արևելքը: Էրդողանը, Լապշինի խոսքով, Ալիևին այդ դեպքում «շնորհակալություն հաստատ չի հայտնի»:

Ալեքսանդր Լապշինը վերջում շեշտել է, որ Ադրբեջանի բոլոր սպառնալիքները «դատարկություն են՝ ուղղված բացառապես ներքին լսարանին»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021