Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա. հատուկ ձեզ համար. ի՞նչ լրատվամիջոցներ են կեղծ լուրերով աչքի ընկել — հետազոտություն

Մի շարք լրատվամիջոցներում հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների վերաբերյալ լուրեր, որոնք շուտով հերքվում կամ ապացուցվում են, կամ՝ վիճարկվում դատարաններում:

ՀՀ վարչապետը նախօրեին դստեր ծննդյան կապակցությամբ իր էջում կատակ-հայտարարություն էր տարածել՝ տոնի մանրամասները ներկայացնելով կեղծ լուրերի, ստահոդ տեղեկատվության ոճով:

Որոշ լրատվականներում հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների վերաբերյալ լուրեր, որոնք շուտով հերքվում են կամ վիճարկվում դատարաններում:

Shesht.am-ն առանձնացրել է մի քանի լրատվամիջոցների, որոնք աչքի են ընկել իրենց կեղծ լուրերով:

1. Past.am

Կոտայքի մարզպետը հերքման պահանջ է ներկայացրել «Փաստ» լրատվականին. վերջինս նշել էր, թե Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է և չի վճարել:

Past.am-ը հերքել է իր իսկ կողմից տարածված տեղեկատվությունը:

2. Hraparak.am

  • Ըստ տարածված տեղեկության՝ Ազգային ժողովը Լիլիթ Մակունցի համար նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, քանի որ նա հրաժարվել է նստել Վահրամ Բաղդասարյանի մեքենան:

Իմ Քայլը խմբակցության ղեկավարն իր էջում տեղադրեց անհրաժեշտ լուսանկարները՝ ապացուցելով հրապարակված լուրի կեղծ լինելու հանգնամանքը:

  • «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ձմեռային սեզոնի տոմսերի վաճառքը «Շիրակ» օդանավակայանում ինքնաթիռների թերլիցքավորման պատճառով դադարեցնում է: «Հրապարակն» այս առիթով նշել էր, թե պատճառը թերլցումը չէ, այլ Քաղավիացիայի կոմիտեի կողմից խոչընդոտումն է:

Կոմիտեն այս տեղեկության վերաբերյալ արեց հայտարարություն՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում: Տոմսերի վաճառքն այժմ վերականգնված է, իսկ ավիաընկերությունը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել՝ փոխարենը տեղեկացրել է, որ լիցքավորման հետ կապված խնդիր է եղել, իսկ խնդրի կարգավորման համար օդանավակայանից ստացել է երաշխիքներ:

  • Պատգամավոր Հայկ Սարգսյանը «Հրապարակ» լրատվականի դեմ դատական հայց է ներկայացրել.

Սարգսյանի ներկայացրած հայտերը ներկայումս դատական գործընացում են գտնվում: Պատգամավորը վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում է պահանջում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ:

3. AntiFake.am

Նույն պատգամավորի ընտանիքի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է տարածել նաև AntiFake.am-ը.

Լուրը տարածած կայքը տեղեկատվության իսկության մասին պատգամավորի հերքումից հետո այլ հայտարարություն չի արել:

4. Politic.am

  • Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատական հայտ է ներկայացրել ընդդեմ politic.am-ի.

Արդյունքում՝ Դատարանը Ավինյանի կողմից մարիխուանա օգտագործելու վարբերյալ նյութը հրապարակած Բորիս Մուրազիին պարտավորեցրել է փոխվարչապետին վճարել 1 մլն դրամ, ինչպես նաև՝ 24 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրքի փոխհատուցում:

  • BBC-ի ռուսական ծառայության հրապարակման վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների մեջ ուշագրավ էր սույն կայքի տեղեկությունը, ըստ որի՝ փաստաթղթերը BBC-ի լրագրողին է փոխանցել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանը սույն հրապարակմամբ հերքեց լուրը, իսկ politic-ն իր տեղեկությունը չկարողացավ ապացուցել:

5. 1in.am

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան հայտարարությունը՝ 1in.am-ի հրապարակած լուրի՝ իրականությանը չհամապատասխանող վերնագրի վերաբերյալ.

Աննա Նաղդալյանը նույն հրապարակմամբ ներկայացրել է ԱԳՆ աշխատանքի արդյունավետության վերաբերյալ տեղեկություններ՝ հիմնավորելով վերնագրի թերությունը:

6. Armlur.am (Ժամանակ)

  • ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերքումն՝ ի պատասխան Ժամանակ-ի տարածած տեղեկատվությանը.

ՎիվաՍել-ը հրապարակել է տեղեկատվության՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ մանրամասն պարզաբանում՝ հղում անելով Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին:

  • Ժամանակը գրել էր, թե Վրաստանի իշխանությունները մտադիր են իրենց երկիր այցելող զբոսաշրջիկների համար Զվարթնոցից Թբիլիսի անվճար ավտոբուսներ տրամադրել:

Տեղեկությունը ոչ մի աղբյուր չէր նշել, իսկ տեղեկատվությունն այդպես էլ չհաստատվեց: Հրապարակումից անցել է արդեն մոտ երկու ամիս, բայց նշված երթուղին դեռ չկա:

  • «Ժամանակը» գրել էր, որ Թուրքիայի եւ Վրաստանի հայ մասնակիցներին արգելել են Արցախ մեկնել Համահայկական խաղերին մասնակցելու համար:

Համահայկական խաղերի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ լուրը կեղծ է։ Կայքը փաստեր կամ աղբյուրներ չի նշել:

  • Նույն թեմայի վերաբերյալ կայքը հայտնել է, թե Խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ երեք նախագահները մասնակցեն Արցախում խաղերի բացման արարողությանը։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նույն օրը հայտարարություն էր տարածել՝ հերքելով թերթի տարածած լուրը:

  • Համահայկական խաղերի վերաբերյալ ևս մեկ տեղեկություն էր հրապարակել «Ժամանակը»՝ նշելով, որ Իրանը բոյկոտում է, և իրանական պատվիրակությունը չի մասնակցի խաղերին:

Խաղերի լրատվական ծառայությունն այս առընչությամբ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ լուրը կեղծ է, իսկ նախնական արդյունքներով Իրանը ներկայացված է մեծ պատվիրակությաամբ: Կայքը կրկին փաստեր կամ աղբյուրներ չի նշել:

  • «Ժամանակ» թերթը հայտարարել էր, թե Երևանին տեխնածին աղետ է սպասվում՝ նշելով, որ չվերանորոգված ռելսերի պատճառով, ըստ մասնագիտական գնահատականների, մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որեւէ հատվածի ասֆալտի միջից:

Երևանի մետրոպոլիտենը նույն օրը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ռելսերը ստուգվում և վերանորոգվում են նույնիսկ ամենափոքր խնդիրների դեպքում, իսկ գնացքները 70 մետր խորությանից դժվար թե դուրս գան ասֆալտի տակից։

7. Irates.am

  • Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ Իրատես թերթի հրապարակումը.
irates.am-ի հրապարակումը / ©fip.am

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում՝ նշելով, որ Հակոբյանը Արթիկ է մեկնել ավտոմեքենայով՝ օգնականի հետ և անվտանգության երկու աշխատակիցների ուղեկցությամբ։

  • Նույն կայքը հուլիսի 26-ին հրապարակում է տարածել՝ նշելով, Վլադիմիր Կարապետյանը Երևանում և Թբիլիսիում ռեստորաններ ունի:

Հերքման պահանջից հետո կայքը հրապարակել է հերքումը:

8. 7or.am

Կայքը հրապարակում էր տարածել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ:

ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերքել է այս տեղեկությունը՝ այն համարելով սուտ և անհեթեթ:

Կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ տեղեկատվությունը վերցվել է համացանցից: Հերքումը ժամանակին չի եղել, ինչը կայքի խբագրությանը թեմային անդրադառնալու հիմք է տվել:

9. 168.am

«168 ժամ» թերթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մեղադրել է «երրորդ սեռի վարչություն» ստեղծելու մտադրության մեջ՝ նշելով, որ վարչությունը զբաղվելու է նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ:

Զարուհի Բաթոյան / ©lragir.am

Նախարարությունը պաշտոնապես հերքել են տեղեկությունը՝ «բացարձակ սուտ», «հեղինակի երևակայություն» որակելով։ Թերթը տարածած լուրի վերաբերյալ հիմնավորումներ և ապացույցներ չի կարողացել ներկայացնել:

10. Asekose.am

Կայքի հրապարակած տեսանյությում ֆերմերը հայտարարում է, թե Վայոց Ձորի որոշ գյուղերում կենդանիների 50-60%-ը վարակված են բրուցելյոզով, իսկ Քարագլուխ համայնքում 38 մարդ է վարակվել։

Հայտարարությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է հրապարակել՝ նշելով, որ Վայոց Ձորում ստուգված կենդանիների միայն 1.3%-ի մոտ է բրուցելյոզ հայտնաբերվել, իսկ Քարագլուխում հիվանդացել է միայն երեք մարդ՝ նույն ընտանիքից:

Տեղեկացում: Եթե ունեք համապատասխան տեղեկություններ կեղծ լուրերի և դրանց հերքման վերաբերյալ, կարող եք գրել մեկնաբանությունում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021