Categories: Գիտություն

Գիտնականները հերքել են երեխաների համար մաքրության վտանգավորության մասին միֆը

Գաղափարն այն մասին, որ երեխաներին անհրաժեշտ է ենթարկել մանրէների ազդեցության, պարզվել է վտանգավոր է:

Տարեկան մոտավորապես Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը վարակվում է աղիքային ինֆեկցիայով և յուրաքանչյուր 20-րդը հիվանդանում է նորովիրուսով (նորովիրուսը սուր աղիքային ինֆեկցիա է), որոնց ախտանիշներն արտահայտվում են փորլուծությամբ, փսխումով, բարձր ջերմությամբ:

Մեծահասակները մրսածության դեմ պայքարում են տարեկան 4-ից 6 անգամ, իսկ երեխաները՝ 6-ից 8 անգամ: Ըստ Առողջապահության թագավորական հանրության բարեգործական կազմակերպության (The Royal Society for Public Health, RSPH)  փորձագետների տվյալների՝ այս վնասակար տենդենցի տարածումը դադարեցնելու համար օգնում է մանրակրկիտ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ և փողոցից վերադառնալուց հետո, ինչպես նաև պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները: Հետազոտության մասին գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում են «Չափազանց մաքուր և ոչ չափազանց մաքուր» հոդվածի հեղինակները, ժամանակն է անդրադառնալ այն միֆին, որ երեխաները կարող են նաև չլվանալ ձեռքերը զբոսանքից հետո, իբրև նրանք պետք է ենթարկվեն վտանգավոր մանրէների ազդեցության՝  իմունային համակարգի ձևավորման համար:

Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել 2000 մարդու շրջանում, որի արդյուքում պարզվել է. հարցվածների 23 տոկոսը համաձայն է այն պնդմանը, որ տանը կարող են չպահպանել հիգիենայի կանոնները:

Միևնույն ժամանակ, տղամարդկանց 16 տոկոս-ը և  կանանց 7 տոկոսը համոզված են եղել, որ անհրաժեշտ չէ ձեռքերը լվանալ օճառով՝ զուգարանից օգտվելուց հետո:

Գիտնականները պնդում են, որ չնայած դրսում խաղալը և ընտանի կենդանիների հետ շփումը կարևոր են իմունային համակարգի ամրապնդման համար, հատկապես ձեռքերի լվացումը կտրում է վտանգավոր պաթոգենների փոխանցման շղթան: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ այն անվիճելի կանոնի մասին, որ նախքան ճաշի պատրաստումը անհրաժեշտ է մաքրել խոհանոցի սեղանը և լվանալ սպասքը:

Բացի այդ՝ RSPH-ը խորհուրդ է տալիս սովորեցնել դեռահասներին հիգիենայի կանոնները և պատմել նրանց վարակների հայտնվելու մասին պատմությունը դեռևս դպրոցական տարիքից:

«Անհրաժեշտ է վաղ հասակից սովորեցնել երեխաներին հիգիենայի մասին, օգտագործել գիտական տերմինաբանություն: Սննդային թունավորումների դեպքերը կտրուկ աճեցին 1980-ից 1990 թթ.-ին,  Բրիտանիայի Սննդային ստանդարտների հարցերով գործակալությունը մեծ աշխատանք կատարեց , սակայն ստամոքսաաղիքային հիվանդությունների  տարածման մակարդակը դեռևս բարձր է»,-բացատրում է Լոնդոնի հիգիենայի դպրոցի պրոֆեսոր Սալլի Բլումֆիլդը:

Գիտնականները նաև կոչ են անում ԶԼՄ-ներին՝ կեղծ տեղեկություններ տարածելով, որ ավելորդ մաքրությունը վտանգավոր է, չմոլորեցնել հասարակությանը, ընդհակառակը՝ կրթել մարդկանց:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021