Գիտնականները հերքել են երեխաների համար մաքրության վտանգավորության մասին միֆը
Գաղափարն այն մասին, որ երեխաներին անհրաժեշտ է ենթարկել մանրէների ազդեցության, պարզվել է վտանգավոր է:
Տարեկան մոտավորապես Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը վարակվում է աղիքային ինֆեկցիայով և յուրաքանչյուր 20-րդը հիվանդանում է նորովիրուսով (նորովիրուսը սուր աղիքային ինֆեկցիա է), որոնց ախտանիշներն արտահայտվում են փորլուծությամբ, փսխումով, բարձր ջերմությամբ:
Մեծահասակները մրսածության դեմ պայքարում են տարեկան 4-ից 6 անգամ, իսկ երեխաները՝ 6-ից 8 անգամ: Ըստ Առողջապահության թագավորական հանրության բարեգործական կազմակերպության (The Royal Society for Public Health, RSPH) փորձագետների տվյալների՝ այս վնասակար տենդենցի տարածումը դադարեցնելու համար օգնում է մանրակրկիտ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ և փողոցից վերադառնալուց հետո, ինչպես նաև պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները: Հետազոտության մասին գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում են «Չափազանց մաքուր և ոչ չափազանց մաքուր» հոդվածի հեղինակները, ժամանակն է անդրադառնալ այն միֆին, որ երեխաները կարող են նաև չլվանալ ձեռքերը զբոսանքից հետո, իբրև նրանք պետք է ենթարկվեն վտանգավոր մանրէների ազդեցության՝ իմունային համակարգի ձևավորման համար:
Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել 2000 մարդու շրջանում, որի արդյուքում պարզվել է. հարցվածների 23 տոկոսը համաձայն է այն պնդմանը, որ տանը կարող են չպահպանել հիգիենայի կանոնները:
Միևնույն ժամանակ, տղամարդկանց 16 տոկոս-ը և կանանց 7 տոկոսը համոզված են եղել, որ անհրաժեշտ չէ ձեռքերը լվանալ օճառով՝ զուգարանից օգտվելուց հետո:
Գիտնականները պնդում են, որ չնայած դրսում խաղալը և ընտանի կենդանիների հետ շփումը կարևոր են իմունային համակարգի ամրապնդման համար, հատկապես ձեռքերի լվացումը կտրում է վտանգավոր պաթոգենների փոխանցման շղթան: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ այն անվիճելի կանոնի մասին, որ նախքան ճաշի պատրաստումը անհրաժեշտ է մաքրել խոհանոցի սեղանը և լվանալ սպասքը:
Բացի այդ՝ RSPH-ը խորհուրդ է տալիս սովորեցնել դեռահասներին հիգիենայի կանոնները և պատմել նրանց վարակների հայտնվելու մասին պատմությունը դեռևս դպրոցական տարիքից:
«Անհրաժեշտ է վաղ հասակից սովորեցնել երեխաներին հիգիենայի մասին, օգտագործել գիտական տերմինաբանություն: Սննդային թունավորումների դեպքերը կտրուկ աճեցին 1980-ից 1990 թթ.-ին, Բրիտանիայի Սննդային ստանդարտների հարցերով գործակալությունը մեծ աշխատանք կատարեց , սակայն ստամոքսաաղիքային հիվանդությունների տարածման մակարդակը դեռևս բարձր է»,-բացատրում է Լոնդոնի հիգիենայի դպրոցի պրոֆեսոր Սալլի Բլումֆիլդը:
Գիտնականները նաև կոչ են անում ԶԼՄ-ներին՝ կեղծ տեղեկություններ տարածելով, որ ավելորդ մաքրությունը վտանգավոր է, չմոլորեցնել հասարակությանը, ընդհակառակը՝ կրթել մարդկանց:
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները