Categories: Գիտություն

XB-1 ինքնաթիռի փորձարկումների ծրագիրը դարձնելու են ածխածնային-չեզոք

Գերձայնային ուղևորափոխադրող ինքնաթիռի տեխնոլոգիաների ցուցադրիչի փորձարկումների ծրագիրը ցանկանում են դարձնել ածխածնային-չեզոք:

Օդատիեզերական տեխնիկայի մշակմամբ զբաղվող ամերիկյան Boom Supersonic ընկերությունն իր XB-1-ի փորձարկումների ծրագրում կօգտագործի էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիք: Ածխաթթվային գազի արտանետման վերաբերյալ պարտավորությունը ներառում է վերերկրյա և թռիչքային փորձարկումները, որոնք պետք է անցկացվեն XB-1 ծրագրի գործողության ողջ ընթացքում:

Boom-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Բլեյք Շոլի խոսքով` ածխածնային-չեզոք կոնցեպցիայի կիրառումը թույլ է տալիս հիմքեր դնել գերձայնային քաղավիացիայի կայուն զարգացման համար: Ներկայումս գերձայնային մարդատար ինքնաթիռներ չեն շահագործվում, սակայն ամերիկյան ինքնաթիռաշինարարները պատրաստակամ են ապացուցելու, որ ավիափոխադրումների ապագան կապված է Concorde-ի հետնորդների հետ:

Boom-ի համար էկոլոգիապես մաքուր վառելիք մատակարարելու է Prometheus Fuels ընկերությունը՝ հիմնադրված 2018թ.: Prometheus-ի հայտարարության համաձայն՝ իր տեխնոլոգիան ունակ է արդյունավետորեն դիմակայելու ածխածնի երկօքսիդի արտանետումներին: Սպասվում է, որ XB-1-ի ամառային փորձարկումները կմեկնարկեն այս ամառ. ավելի վաղ այն մտադիր էին անցկացնել 2019թ.:

XB-1 / ©Boom

Գերձայնային XB-1 Baby ցուցադրիչը Boom-ը ներկայացրել է 2016թ. նոյեմբերի 15-ին՝ Դենվերում: Այն ունի 21 մ երկարություն, թևերի 5,2 մ բացվածք, առավելագույն թռիչքային քաշը 6,1 տ է: Հաշվարկային քրեյսերային արագությունը կազմում է 2,2 Մախի միավոր, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1,9 հազար կմ: Ինքնաթիռն օժտված է լինելու 3 հատ General Electric J85-21 շարժիչներով: Տեխնոլոգիաների ցուցադրիչի սրահում կարող է գտնվել անձնակազմի 2 անդամ:

Փորձարկման ծրագրի շրջանակներում մշակված տեխնոլոգիաները կիրառվելու են վերոնշյալ գերձայնային ուղևորատար ինքնաթիռի՝ Overture-ի կոնստրուկցիայում: Այն նախատեսված է առևտրային շահագործման հանձնել 2020-ի կեսերին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն տեղավորելու է 50 մարդու:

XB-1 / ©Boom Supersonic

Նախորդ տարի NASA-ն հաստատել էր գերձայնային «անձայն» ինքնաթիռի ավարտական հավաքումը: X-59 QueSST-ը կարող են փորձարկել արդեն 2021թ.:

2019թ. հայտնի են դարձել նաև նորույթի տեխնիկական մանրամասները: Թռչող սարքավորումն ունենալու է չափազանց ձգված կառուցվածք, իսկ դիմապակու փոխարեն տեղադրվելու է 4K մոնիտոր. օդաչուների համար տեսանելիությունն ապահովելու են տեսախցիկները: Ռեակտիվ շարժիչները ստանալու են հատուկ ձայնամեկուսիչ ֆիլտրեր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021