Categories: Գիտություն

Հետազոտողները նկարագրել են՝ ինչպես են սուրճը, ծխախոտը և ալկոհոլն ազդում քնի վրա

Պարզվել է՝ սուրճի չափավոր օգտագործումը անքնության վտանգը չի բարձրացնում, մինչդեռ քնից առաջ ծխելը բացասաբար է անդրադառնում առողջության վրա:

Հետազոտողներն արդեն տասնամյակներ շարունակ ուսումնասիրում են քնի վրա ազդող սովորությունները: Ավելի հաճախ լսում ենք սուրճի ու թեյի բացասական ազդեցության, և միաժամանակ՝ ալկոհոլի ու նիկոտինի հանգստացնող նշանակության մասին:

Ներկայումս ԱՄՆ-ի փորձագետները փորձել են առավելագույնս հետազոտել կոֆեինի, նիկոտինի և ալկոհոլի ազդեցությունը քնի նախապատրաստվող օրգանիզմի վրա:

Փորձարկմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 785 մարդ: Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները 14 տարի դիտարկել են այդ մարդկանց քնի ռեժիմի փոփոխությունները և հետևել են նրանց կողմից սուրճի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի օգտագործմանը: Տվյալների հավաքագրման համար կիրառել են ձեռքի հատուկ հաղորդող սարքեր (датчик):

Գիտնականները պարզել են, որ նիկոտինը և ալկոհոլն իսկապես առաջացնում են քնի խանգարում: Այսպես, մարդիկ, ովքեր քնելուց առաջ նվազագույնը մեկ ծխախոտ են ծխել, միջինում 42 րոպե քիչ են քնել: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլին: Բայց սուրճը, ինչպես պարզվեց, այդպիսի նշանակալի ազդեցություն չի ունենում քնի վրա:

Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի պրոֆեսոր Քրիստին Սպադոլայի խոսքերով՝ քնից մինչև 4 ժամ առաջ նիկոտին կամ ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ արձանագրվել են հստակ խնդիրներ՝ ի տարբերություն դրանք չօգտագործողների: Ընդ որում՝ կոֆեինի պատճառով քնի վրա ազդող բացասական երևույթներ չեն նկատվել:

Հետազոտողները նույնպես այսպիսի արդյունքներն անսպասելի են համարում, քանի որ կոֆեինը պետք է որ ազդեր կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ նպաստելով մարդու մոտ անքնության առաջացմանը: Ընդ որում, Տորոնտոյի համալսարանի աշխատակիցների կողմից իրականացված հետազոտության համաձայն, արևմտյան մշակույթում առույգության և սուրճի օգտագործման միջև կապն այնպիսի մակարդակի է հասել, որ բավական է մտածել սուրճ խմելու մասին, և քունը «կփախչի»:

Ընդհանուր առմամբ՝ գիտնականներն ամեն տարի համեղ ըմպելիքի նոր օգտակար հատկանիշներ են բացահայտում: Ավելի վաղ, օրինակ, Նոտտինգհեմի համալսարանի հետազոտողները փորձարկումներ են իրականացրել, որոնք ցույց են տվել սուրճի դրական ազդեցությունը նիհարելու վրա: Ինչպես պարզվել է, այն օգնում է ճարպի մաշեցմանը, որը ջերմություն է առաջացնում կալորիաների այրման միջոցով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021