Categories: Գիտություն

Գիտնականները նշել են մոլորակի ամենամաքուր օդն ունեցող տարածաշրջանը

Չնայած նրան, որ Երկրի վրա դժվար է գտնել մի վայր, որտեղ օդը «նախաստեղծ» լինի և մարդկային ավերիչ գործունեության հետևանքով աղտոտված չլինի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի մասնագետներին, ամեն դեպքում, դա հաջողվել է:

ԱՄՆ Կոլորադո նահանգի համալսարանի մթնոլորտային գիտությունների ֆակուլտետի հետազոտական խումբը և նրանց Ավստրալացի գործընկերները մատնանշել են Երկրի վրա ամենամաքուր օդով տարածաշրջանը, որտեղ բացակայում է օդակաթիլային աղտոտվածությունը՝ մարդու գործունեության արդյունքները:

Այսպես, հետազոտության համաձայն, չնայած մարդածին գործոնների համաշխարհային ազդեցությանը, «նախաստեղծ» օդ ամեն դեպքում հայտնաբերվել է մթնոլորտի սահմանամերձ շերտում, Հարավային օվկիանոսի վրա գտնվող ստորին ամպերում: Այդպես են անվանում Անտարկտիդան եզերող Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային հատվածների ամբողջությունը:

Հիմնականում մարդկային գործունեության հետևանքով տեղի ունեցող կլիմայական արագ փոփոխություններով պայմանավորված՝ Երկրի վրա դժվար է գտնել որևէ մի շրջան, որին մարդու ձեռքը չի դիպչել: Գիտնականները ենթադրել են, որ Անտարկտիդան շրջապատող Հարավային օվկիանոսի վրայի մթնոլորտի օդն ավելի քիչ ենթարկված կլինի մարդածին գործոններին և մայրցամաքների փոշուն:

Հետազոտության համահեղինակ Թոմաս Հիլը նշել է, որ որոշել են որպես ախտորոշիչ գործիք օգտագործել Հարավային օվկիանոսի վրայի ամառային օդի բակտերիաները՝ ներքին մթնոլորտի հիմնական տարրերը որոշելու համար: Նրա խոսքով՝ Հարավային օվկիանոսի վրայի ամպերի բաղադրությունը կարգավորող օդակաթիլները կապված են նրանում կենսաբանական գործընթացների հետ, իսկ Անտարկտիդան, ըստ ամենայնի, մեկուսացած է հարավային մայրցամաքներից միկրոօրգանիզմների տարածվելու առումով: Գիտնականը նշել է, որ ընդհանուր առմամբ սա խոսում է այն մասին, որ Հարավային օվկիանոսը Երկրի այն քիչ վայրերից է, որի վրա մարդածին գործունեությունը նվազագույն ազդեցություն է ունեցել:

SOCRATES ծրագրի շրջանակներում հետազոտական նավի վրա աշխատող գիտնականները օդի նմուշներ են վերցրել օվկիանոսի վրայի մթնոլորտի ստորին հատվածից, ծովային սահմանային շերտից՝ ամբողջ երթուղու ընթացքում (Թասմանիայի հարավից մինչև Անտարկտիդայի սառույցներ): Այնուհետև ԴՆԹ-ի սեքվենավորման, աղբյուրի ուսումնասիրության և հետադարձ հետագծերի օգնությամբ հետազոտողները հստակեցրել են օդում միկրոօրգանիզմների առաջացումը: Պարզվել է, որ այդ բակտերիաները «ծովային են», այսինքն՝ մթնոլորտում հայտնվել են անմիջապես օվկիանոսից:

Գիտնականները նշում են, որ Հարավային օվկիանոսում ծովային ցայտը տիրապետող է հեղուկ ամպի կաթիլների ձևավորման համար հասանելի նյութում: Ընդգծվում է, որ Հարավային օվկիանոսի վրայի օդն այնքան մաքուր է, որ հետազոտության համար բավարար քանակով ԴՆԹ չի հայտնաբերվել: Միևնույն ժամանակ գիտնականները վստահ են իրենց փորձարկման մաքրության վրա. ցանկացած փուլում նրանք օդի նմուշները որպես «թանկարժեք պարագաներ» են ուսումնասիրել՝ ցուցաբերելով բացառիկ զգուշավորություն և ամեն ինչ անելով, որպեսզի լաբորատորիայում և քիմիական հակազդակներում բակտերիաների ԴՆԹ-ները չաղտոտվեն:

Ավելի վաղ NASA-յի մասնագետները ցույց էին տվել, թե ինչպես է ավստրալական հրդեհների ծուխն ազդում Երկրի մթնոլորտի վրա, իսկ Microsoft ընկերությունը որոշել է 1 մլրդ դոլար հատկացնել մթնոլորտն ածխածնից մաքրելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021