Categories: Գիտություն

Յուհանում կանցկացնեն պատմության մեջ կորոնավիրուսի ամենազանգվածային թեստավորումը

Դեռևս երկու շաբաթ առաջ «կորոնավիրուսից զերծ» հայտարարված քաղաքում Covid-19-ով վարակվածության նոր դեպքեր են գրանցվել: Դրանով պայմանավորված՝ Յուհանի ամբողջ բնակչությունը կթեստավորվի:

Չինաստանի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի գերզանգվածային թեստավորում անցկացնել. 10 օրվա ընթացքում ստուգվելու է 11 միլիոն մարդ՝ Յուհանի բոլոր բնակիչները, որտեղից էլ սկիզբ է առել Covid-19-ի տարածումը:

Նման որոշման պատճառը կարանտինից աստիճանաբար դուրս եկող մեգապոլիսում կորոնավիրուսի նոր բռնկումն է: Նոր դեպքերն առայժմ շատ չեն՝ 6-ը, ընդ որում՝ 5-ն առանց ախտանշանների են: Սակայն Յուհանի իշխանություններն անհանգստացած են փաստով, քանի որ ապրիլի 4-ից հետո քաղաքում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքն են:

Ապրիլի 26-ին Յուհանը հայտարարել էին «կորոնավիրուսից զերծ». մեկ օր առաջ հիվանդանոցից դուրս էր գրվել վերջին վարակվածը: Սակայն արդեն մայիսի 9-ին 6 նոր դեպքերից առաջինն է գրանցվել: Նոր վարակվածները բնակվում են միևնույն բնակելի շենքում և, հնարավոր է, հասցրել են վարակել հարևաններին:

Սա նման իրավիճակի առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումների աստիճանական նվազեցումն ուղեկցվում է կորոնավիրուսի նոր բռնկմամբ: Այսպես, Սեուլում (Հարավային Կորեա) մինչև հունիսի 7-ը կրկին փակել են ժամանցային կենտրոնները, ռեստորաններն ու բարերը: Պատճառը Covid-19-ի հաստատման 86 նոր դեպքերն են: Նրանցից առնվազն 54-ը կապ են ունեցել 29-ամյա տղամարդու հետ, ով մայիսի 1-2-ին է շրջանից վերադարձել մայրաքաղաք ու այցելել մի քանի ակումբներ:

Վարակվածների թվի աճ նկատվում է նաև Գերմանիայում, որտեղ նույնպես մասնակիորեն հանվում են սահմանափակումները: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ սահմանափակումների չեղարկումը բարդ գործ է. բարեբախտաբար՝ Չինաստանում, Հարավային Կորեայում ու Գերմանիայում առկա են համակարգեր, որոնք թույլ են տալիս արձանագրել նոր դեպքերը և օպերատիվ կերպով արձագանքել դրանց:

Մայիսի 13-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4,3 միլիոնից: Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որտեղ Covid-19-ով վարակված է ավելի քան 1,4 միլիոն մարդ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021