Categories: Գիտություն

Կովկասցի մասնագետներն առաջարկել են անձրև առաջացնել ամպերը ջերմացնելով

Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի գիտնականները մշակել են չոր տարածաշրջանների համար տեղումներ առաջացնելու մեթոդ, որը ենթադրում է հատուկ համակարգերի միջոցով ամպերի ջերմացում:

Մոլորակի բազմաթիվ հատվածներում անձրևները հազվադեպ են տեղում. ամպերն այնքան չեն մեծանում, որ բնական անձրև առաջանա, կամ դրանք շատ քիչ են: Սա գյուղատնտեսության համար բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, մեծացնում է հրդեհների առաջացման հավանականությունը և, իհարկե, մարդկանց կյանքն առավել անհարմար է դարձնում: Գիտնականները փնտրում են միջոցներ՝ այս խնդիրը ամերի քանակի ավելացմանը նպաստելու և դրանով տեղումների քանակը մեծացնելու համար:

Հայտնի է, որ խնդիրը հնարավոր է լուծել հատուկ քիմիական նյութերի փոշեցրման միջոցով, մասնավորապես՝ դա կիրառվում է Մոսկվայի իշխանությունների կողմից՝ հանդիսավոր արարողություններից առաջ ամպերը ցրելու համար, սակայն այդպիսի մեթոդը բավականին թանկարժեք է: Որպես յուրահատուկ այլընտրանք Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանի մասնագետներն առաջարկել են ամպերի քանակի աճ ստեղծել ջերմության վերգետնյա հզոր աղբյուրների՝ մետեոտրոնների միջոցով:

Կովկասցի գիտնականները նշել են, որ կարող են ստեղծել ջերմային ցայտ, որն ազդում է անմիջապես ամպի վրա: Առաջարկված մեթոդն աշխատեցնելու համար ցայտը պետք է բարձրանա մինչև ամպի ստորին շերտերը՝ Երկրի մակերևույթից շուրջ 3-4 կմ բարձրության վրա: Օդային ցայտի ջերմաստիճանը պետք է 10-20 աստիճանով գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանին: Հնարավոր է նաև ավելի բարձր, սակայն այդ դեպքում օդն ավելի չոր կլինի, իսկ այդ մեթոդի համար ցանկալի է, որ այն մնա խոնավ:

Նշված մեթոդն ունի նաև կարևոր պայման: Ամպի ստորին շերտերին հասնելու համար ցայտին պետք է հաղորդել 25-100 մ/վ արագություն, հակառակ դեպքում այն պարզապես կլուծվի օդում: Այդպիսի արագություն կարող են ապահովել տուրբոռեակտիվ շարժիչները, ինչպիսիք ինքնաթիռներն ունեն: Արտառոց համակարգի առաջին փորձարկումներն արդեն իրականացվել են Բուդյոնովսկի վարժարանում: Մասնագետները նախատեսում են հետագայում կատարելագործել իրենց մշակումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021