70

Windows 10X-ի թողարկումը հետաձգել են անհամատեղելիության խնդիրների պատճառով

Օպերացիոն համակարգը դուրս կգա հաջորդ տարվա գարնանը և նախատեսված է լինելու մեկ էկրանով համակարգիչների համար: Երկու էկրանի համար նախատեսված 10X-ը կարող է հայտնվել 2022թ.-ից ոչ շուտ:

2 էկրանի համար նախատեսված Windows 10X-ը 2022թ.-ից շուտ չի թողարկվի
2 էկրանի համար նախատեսված Windows 10X-ը 2022թ.-ից շուտ չի թողարկվի / © Amelia Holowaty Krales, The Verge / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Նոր օպերացիոն համակարգի թողարկման էական ձգձումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Ի սկզբանե այն նախատեսվում էր այս տարի: Surface-ի և Windows-ի ղեկավար Փանոս Փանայը նշել է, որ երբ իրենք կիսվել են Windows-ի համա երկու էկրանով սարքավորումների նոր կատեգորիայի տեսլականով, դրանից հետո (նախորդ տարվա հոկտեմբերից հետո) աշխարհը փոխվել է:

Ներկայումս Microsoft ընկերությունը ստիպված է փոխել իր բազմաթիվ պրոդուկտները, որպեսզի նրանց օգնությամբ հեռավար աշխատանքը հարմարավետ լինի: Windows 10X-ում ավանդական win32 հավելվածը նույնպես Microsoft-ը վերանայել է: Այդ ամենը պահանջում է օպերացիոն համակարգի մշակման տևական ժամանակ: Բացի այդ, ի հայտ են եկել խնդիրներ նաև Windows 10X-ում win32-ի արտադրողականության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նրանց համատեղելիության խնդիրներ ավելի բարդ ծրագրերում, որոնք ներառվում են օպերացիոն համակարգում:

Microsoft-ը նաև աշխատում է Windows 10-ի անհատական ինտերֆեյսի բարելավման ուղղությամբ, որոնք, օրինակ, արդեն հայտնվել են «Մեկնարկ» մենյուի, ինչպես նաև ծրագրերի ու հավելվածների նոր պատկերանիշերի տեսքով:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 4, 20:09
Հ. Թումանյան

Բրազիլիայում հայտնաբերված դինոզավրի ոտքի բրածո ոսկրում գիտնականները գտել են հեմի՝ հեմոգլոբինի բաղադրիչի հետքեր։ Դրանք պահպանվել են ոսկրի անոթային խողովակներում՝ հանքայնացած գոյացությունների ներսում, որոնք հետազոտողները համարում են արյան կարմիր բջիջների մնացորդներ։

Նոյեմբերի 6, 12:34
Հ. Թումանյան

Աստղի լույսը հեռացնելու նոր մեթոդով աստղագետներն առաջին անգամ ստացել են 51 Էրիդանի b հսկա էկզոմոլորակի պատկերը 4,3 միկրոմետր ալիքի երկարությամբ։ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի նույն տվյալների նախորդ մշակման ժամանակ մոլորակի ազդանշանը չէր երևացել։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն