Categories: Գիտություն

Moderna-ն հայտարարել է Covid-19-ի ծանր ընթացքի պարագայում իր պատվաստանյութի 100%-անոց արդյունավետության մասին

Ամերիկյան ընկերությունը ներկայումս փաստաթղթերն է ներկայացնում ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությանը (FDA)` դեղամիջոցը ծայրահեղ դեպքերում կիրառելու թույլտվության համար:

Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերության հակակորոնավիրուսային mRNA-1273 երկբաղադրիչ պատվաստանյութի երրորդ փուլի թարմացված արդյունքները հաստատել են, որ նրա արդյունավետությունն 94,1% է: Ընդ որում՝ Covid-19-ի ծանր ընթացքի պարագայում այդ ցուցանիշը հասնում է 100%-ի:

Թեստերի երրորդ փուլին մասնակցել է ընդհանուր առմամբ 30 հազար մարդ, որոնցից 196-ը վարակվել են Covid-19-ով: Ընկերությունում նշել են, որ երրորդ փուլի հետազոտությունների նախնական վերջնական կետը հիմնված է Covid-19-ի հաստատված և դիտարկված դեպքերի վերլուծության վրա՝ սկսած պատվաստանյութի երկրորդ խմբաքանակի ներարկումից երկու շաբաթ անց: Նշվում է, որ նոր վերլուծությունը հիմնված է կորոնավիրուսով վարակվածության 196 դեպքերի վրա, որոնցից 185-ը դիտարկվել է պլացեբոյի խմբի մոտ՝ ի տարբերություն պատվաստանյութ ստացած 11 հոգանոց խմբի: Հետազոտությունների երրորդ փուլի երկրորդական վերջնական կետը ներառել է 30 հազար ծանր դեպք: Նրանք բոլորը գրանցվել են պլացեբոյի խմբում, պատվաստանյութի խմբից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել: Պլացեբոյի խմբից մեկ մարդ մահացել է:

Փորձարկումներին նաև մասնակցել է 65 տարեկանից բարձր 7 հազարից ավելի մարդ և ավելի քան 5 հազար երիտասարդ՝ քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են դիաբետը, գիրացումը և սիրտ-անոթային հիվանդությունները: Կամավորներից 11 հազարը (37%, ԱՄՆ-ի բնակչությանը համապատասխան) եղել են էթնիկ փոքրամասնություններից (սևամորթ կամ աֆրոամերիկացի, լատինոամերիկացի կամ ասիացի): Փորձարկվողներից ոչ ոքի մոտ լուրջ վնասակար հետևանքներ չեն գրանցվել: Պատվաստանյութի արդյունավետությունը կախված չի եղել տարիքից, ռասայից կամ սեռից:

Moderna-յի առաջին գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը նշել է, որ վերլուծությունը հաստատել է հիվանդության կանխարգելման ունակությունը՝ 94,1% արդյունավետությամբ: Նրա խոսքով՝ պատվաստանյութի շնորհիվ հնարավոր է խուսափել վարակի ծանր ընթացքից: Համարվում է, որ այս դեղամիջոցը հզոր գործիք կդառնա, որը կօգնի փոխել համավարակի ընթացքը և կանխարգելել ծանր հիվանդացությունը, հոսպիտալացումն ու մահը:

Ընկերությունը ներկայումս նախատեսում է տվյալները փոխանցել ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությանը (FDA)` դեղամիջոցը ծայրահեղ դեպքերում կիրառելու թույլտվության համար: Հայտը պետք է դիտարկվի դեկտեմբերի 17-ի նիստում:

Moderna-ն ամերիկյան դաշնային հիմնադրամներից 2,48 մլրդ դոլար է ստացել, այդ պատճառով ԱՄՆ-ն առաջին կստանա mRNA-1273-ը: Սպասվում է, որ տարվա վերջին կարտադրվի 20 մլն չափաբաժին: 2021թ. նախատեսվում է թողարկել 500 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժին (այդ թվում՝ այլ երկրների համար):

Moderna-յի, ինչպես նաև ամերիկյան Pfizer-ի և գերմանական BioNTech-ի մշակման ժամանակ կիրառվել է մՌՆԹ տեխնոլոգիան: Այն հիմնված է բազմանալու ունակությունից զրկված վիրուսից, որն իր մեջ կրում է մայրական ՌՆԹ՝ SARS-CoV-2-ի առանձնահատուկ սպիտակուցների կոդավորման համար: Բացի այդ՝ սառցախցիկից դուրս բերելուց հետո mRNA-1273-ը մեկ ամիս կարելի է պահել սովորական սառնարանային ջերմաստիճանում: Սակայն դեղամիջոցը համեմատաբար թանկարժեք է. մեկ չափաբաժինը 32-37 դոլար է (օրինակ՝ AstraZeneca-ն՝ մոտ 4 դոլար, «Սպուտնիկ-V»-ն՝ 10 դոլար (քանի որ պատվաստանյութը երկբաղադրիչ է, ապա միանգամից 2 չափաբաժին է անհրաժեշտ)):

Վերջին ամսում տարբեր երկրների մշակողները միջնաժամկետ վերլուծություն և տվյալներ են ներկայացրել իրենց պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ: BNT162 և «Սպուտնիկ-V» պատվաստանյութերի դեպքում այն կազմել է 95%:

Իսկ բրիտանական AZD1222-ի պարագայում գնահատվել է 70,4%: Գիտնականների խոսքով՝ սա միջին ցուցանիշ է. այդպիսի արդյունքի են եկել երկու տարբեր չափաբաժինների միախառնումից (2741 մասնակցի դեպքում (կես չափաբաժին) արդյունավետությունն 90% է կազմել, 8895 մասնակիցների դեպքում (2 լիարժեք չափաբաժին՝ կրկին երկու փուլով)՝ 62%): Ամերիկյան փորձագետներն այս տվյալները քննադատել են և մշակողներին մեղադրել փորձարկումների ընթացքում «նենգություն» կատարելու մեջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021