Categories: Գիտություն

Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման մասին

Ֆրանսիացի վիրուսաբան և ՄԻԱՎ-ի առաջին բացահայտողներից Լյուկ Մոնտանյեն համարում է, որ SARS-CoV-2-ը համաճարակի օջախ համարվող չինական Յուհան քաղաքի «մոլեկուլային կենսաբանների աշխատանքի» արդյունքն է:

SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման վերաբերյալ կոնսպիրոլոգիական տեսության տարբերակները շարունակում են տարածվել նորանոր ենթադրություններով ու կողմնակիցներով: Վերջերս 2015թ. Նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիևիչը հայտարարել էր, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի, այդ թվում՝ Covid-19 պանդեմիայի պատճառը 5G ցանցն է, որն իբր ազդում է մարդու իմունային համակարգի վրա:

Կորոնավիրուսի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Նոբելյան մեկ այլ մրցանակակիր. այս անգամ՝ բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտից (2008): Ֆրանսիացի 87-ամյա վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն հայտնի է, որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի (վնասում է իմունային համակարգի բջիջներին և առաջացնում ՄԻԱՎ) առաջին բացահայտողներից: Պրոֆեսորի խոսքով՝ ներկայիս կորոնավիրուսն ակնհայտ արհեստական ծագում ունի և ստեղծվել է Հատուկ պաթոգենների և կենսաանվտանգության յուհանյան լաբորատորիայում, որը «կորոնավիրուսների հարցում մասնագիտացել է 2000-ականներից և այդ ոլորտում փորձառու է»:

Մոնտանյեն հայտարարել է, որ իր գործընկերոջ՝ կենսամաթեմատիկոս Ժան-Կլոդ Պերեսի հետ մանրամասն վերլուծել են այդ ՌՆԹ-վիրուսի գենոմի նկարագրությունը: Նրա խոսքով՝ իրենք առաջինը չեն. հնդկացի հետազոտողների խումբն ավելի վաղ փորձել է աշխատանք հրապարակել, որը ցույց է տալիս, որ այդ կորոնավիրուսի ամբողջական գենոմը մեկ այլ վիրուսի՝ ՄԻԱՎ-ի շարունակականություն է պարունակում:

Լյուկ Մոնտանյեի հարցազրույցներից / © CNews

Մոնտանյեն ենթադրել է, որ չինացի հետազոտողները, հավանաբար, աշխատել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի ուղղությամբ, երբ տեղի է ունեցել այսպես կոչված արտահոսքը: Վիրուսաբանը նշել է, որ հայտնի չէ, թե ինչ նպատակով են դա արել, ինքը պարզապես ներկայացնում է փաստեր, չի մեղադրում, չգիտե, թե ով է արել և ինչու: Նրա խոսքով՝ դավադիրները հակառակ ճամբարում են և թաքցնում են իրականությունը. ամեն դեպքում՝ ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս, իսկ Covid-19 պանդեմիայի պատասխանատուն Չինաստանի կառավարությունն է: Նա հավելել է, որ SARS-CoV-2-ի գենոմում ՄԻԱՎ-ի հաջորդականությունը տեղադրելու համար անհրաժեշտ են մոլեկուլային հստակ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, իսկ դա անել հնարավոր է միայն լաբորատորիայում:

Մոնտանյեի գործընկերներն արդեն մեկնաբանել են նրա հայտարարությունը՝ նշելով, որ դա անմիտ է: Փարիզի Պաստեր ինստիտուտից վիրուսաբան Էտյեն Սիմոն-Լորյերի խոսքով՝ մի գրքից մեկ բառ հանելով, եթե այն նման լինի մեկ այլ բառի, հնարավոր չի ասել, թե դրանք կրկնօրինակված են:

Գենետիկ մանիպուլյացիաների արդյունքում SARS-CoV-2-ի ծագման վերաբերյալ փաստարկումները շրջանառվում են համաճարակի հենց սկզբից՝ չնայած նրան, որ չինացի գիտնականները վիրուսի գենոմով կիսվել են դեռևս հունվարի սկզբին: Այդ օրվանից սկսած այն ազատորեն ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների մասնագետներ: Բացի այդ՝ մատի վերջին աշխատանք է հրապարակվել, որտեղ հաստատվել է SARS-CoV-2-ի ծագումը բնական էվոլյուցիայի արդյունքում: Մենք նույնպես այդ թեմային անդրադարձել ենք:

Այսպես, նրա գենոմի հաջորդականությունների համեմատակ վերլուծությունը ցույց է տվել, որ մոլեկուլային մակարդակում այս կորոնավիրուսն էականորեն տարբերվում է մարդուն հայտնի նման վիրուսների մեծամասնությունից (նման է միայն չղջիկների ու սողունների՝ իրեն մոտ վիրուսներին): Եվ եթե այն արհեստական լիներ, ապա «կկառուցեին» արդեն առկա պաթոգենի վրա՝ ապացուցված վարակունակությամբ: Հետազոտության հեղինակներից Էդվարդ Հոլմսը (Սիդնեյի համալսարան) նույնպես արձագանքել է կորոնավիրուսի ծագման մասին հիպոթեզի հերթական ալիքին՝ նշելով, որ Յուհանի լաբորատորիայում SARS-CoV-2-ի ստեղծման վերաբերյալ ապացույցներ չկան:

Բացի վերոնշյալից՝ Մոնտանյեն իր եզրակացություններն ամփոփել է «բնությունը կկարգավորի ցանկացած արհեստական փոփոխություն» եզրույթով՝ նշելով, որ կկարգավորվի նույնիսկ առանց պատվաստանյութի: Նրա խոսքով՝ վիրուսին հավելված տարրերը կարելի է հեռացնել «ալիքային գենետիկայի» միջոցով (այդ տեսությունը գիտնականների կողմից ճանաչվել է հակագիտական):

Ընդհանուր առմամբ՝ վերջին տասնամյակներում ՄԻԱՎ-ի բացահայտողը մեծ համբավ է ձեռք բերել, և որոշ գիտնականներ նրան մեղադրում են կեղծ գիտության և նույնիսկ խաբեբայության հանդեպ հակվածության մեջ: Այսպես, 2010թ. Լյուկ Մոնտանյեն հայտարարել էր, որ ԴՆԹ-ն թույլ «էլեկտրամագնիսական ճառագայթում» է արձակում, որը ջրի մեջ կառուցվածքային փոփոխություններ է առաջացնում, իսկ այն ընդունակ է տեղեկությունը պահպանելու և փոխանցելու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021