Categories: Գիտություն

Folding@Home ցանցի արտադրողականությունն ավելի բարձր է դարձել, քան բոլոր գերհամակարգիչներինը միասին վերցրած

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Folding@Home-ի բաշխված հաշվումներին միացել են հարյուր հազարավոր կամավորներ, և նրանց համակարգիչների ընդհանուր հզորությունը հասել է 2,4 էկզաֆլոփսի՝ գերազանցելով աշխարհի 500 խոշոր գերհամակարգիչների հնարավորությունները:

Բազմաթիվ հետազոտական խնդիրների լուծումը հաշվողական մեծ հզորություն է պահանջում, որը ոչ միշտ է հասանելի գիտնականներին: Ուստի նրանց օգնության է գալիս «քաղաքացիական գիտությունը»՝ կամավորները, ովքեր ազատ ժամանակ են տրամադրում համակարգչով հեռավար հաշվարկներ կատարելու համար: Ներդնելով հատուկ հավելվածներ՝ նրանք կարող են մասնակցել գալակտիկաների և սովորական թվերի դասակարգմանը, աստերոիդների ու թռչունների մոնիթորինգին, գրավիտացիոն ալիքների և նոր հակաբիոտիկների որոնումներին. տարբերակները շատ են:

Նմանատիպ խոշոր նախագծերից մեկը Folding@Home-ն է, որը նվիրված է խոշոր և բարդ սպիտակուցների ու սպիտակուցային համալիրների տարածական կառուցվածքի մոդելավորմանը: Արդեն մի քանի ամիս նրա գլխավոր խնդիրը SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի S սպիտակուցի մոդելավորումն է: Այս կարևոր «բանալու» օգնությամբ վիրուսն ամրանում է բջջի մակերսին՝ բացազատվելով երեք «ծաղկաթերթերի» և դրանցով վիրուսային գենոմի համար դեպի ներս ուղի բացելով:

Աշխատանքներին տեմպ հաղորդելու համար նախագծի կազմակերպիչները հանրությանը նոր կոչով են դիմել՝ չմնալով անպատասխան: Մի քանի ամսվա ընթացքում նրան միացել են ավելի քան 700 հազար նոր մասնակիցներ, և արդեն 2020թ. մարտին տեղաբաշխված ցանցի արտադրողականությունը հասել է մեկ էքսաֆլոփսի: Միլիարդավոր օպերացիաներ վայրկյանում, ինչից նույնիսկ ժամանակակից գերհամակարգիչներն են հեռու: Իսկ վերջերս Folding@Home-ի ղեկավար Գրեգ Բոումանը հայտարարել է 2,4 էքսաֆլոփսի մակարդակի հասնելու մասին. այն ավելին է, քան Top500 ցանկի բոլոր գերհամակարգիչները միասին վերցրած:

S սպիտակուցի մոլեկուլային կառուցվածքը հաստատվել է դեռևս փետրվարին, սակայն Folding@Home-ի առաջ խնդիր է դրվել դրա և բջջային մեմբրանի միջև փոխազդեցության՝ անհավատալի բարդ մոդելավորումն իրականացնելու: Գրեգ Բոումանը նշել է, որ տան համակարգչով S սպիտակուցը բացահայտել փորձելու դեպքում հաջողություն կգրանցվի, եթե հարյուր տարվա ընթացքում փոքր-ինչ առաջընթաց նկատվի: Նրա խոսքով՝ իրենք այդ հարցում զորակցություն ունեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021