Categories: Գիտություն

Հնագետները հայտնաբերել են «աստվածաշնչյան հրաշքների քաղաքը»

Բեթսաիդան երեք առաքյալների ծննդավայրն է: Այստեղ է Քրիստոսը 2 ձկով ու 5 հացով կերակրել 5 հազար մարդու, բուժել կույրին ու քայլել ջրի վրայով:

Գիտնականներից 32 տարվա հետևողական աշխատանք է պահանջվել Նոր Կտակարանում հիշատակվող հին հրեական Գալիլեյան Բեթսաիդա (Վիֆսաիդա) բնակավայրը հայտնաբերելու համար: Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է Հիսուս Քրիստոսը 2 ձկով ու 5 հացով կերակրել 5 հազար մարդու, բուժել կույրին ու քայլել ջրի վրայով: Այն նաև Անդրեաս, Պետրոս և Փիլիպոս առաքյալների ծննդավայրն է:

Տարիներ առաջ ենթադրություն է առաջ քաշվել, թե Գոլանի բարձունքների Էթ-Թել հնագիտական հուշարձանը (Հորդանան գետի ակունքներում) այդ բնակավայրն է: Սակայն 2017թ. իսրայելցի հնագետների խումբը, Մորդեհայ Ավիամայի գլխավորությամբ, հայտարարել է, որ Բեթսաիդան գտնվել է Քիներեթ լճի հյուսիսային ափին (Աստվածաշնչում հիշատակվում է Գալիլեյան ծով), Էլ-Արաջ քաղաքի ավերակների մոտ:

Էթ-Թելի շրջանում արված նոր պեղումները ցույց են տվել, որ առաջին հիպոթեզն իրավացի էր: Հետազոտության հեղինակ, Նեբրասկայի համալսարանի պրոֆեսոր Ռամի Արավիի խոսքով՝ Էթ-Թելի գտածոները համոզիչ են: Նա նաև հղում է արել հռոմեացի պատմիչ Տիտոս Փլավիոս Հովսեփոսի աշխատությանը, ըստ որի՝ Բեթսաիդան գտնվել է Գոլանի բարձունքներում:

Պեղումներ Բեթսաիդայում / © Hanan Shafir

Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են տաճար, որը կարող էր նվիրված լինել Հուլիա Օգուստոսին՝ Օկտավիանոս Օգուստոսի և Տիբերիայի կայսեր կնոջը: Դա լիովին համադրվում է նրա հետ, որ մ.թ. շուրջ 30-33թթ. տեղի կառավարիչը՝ Հերոդոս Ֆիլիպոս 2-րդը, Բեթսաիդային շնորհել է պոլիսի կարգավիճակ և այն վերանվանել Հուլիա՝ կայսեր կնոջ պատվին:

Բացի այդ՝ հետազոտողները պարզել են, որ Էթ-Թելի ավերակները նակինում կոչվել են Ցեդ. այդ բառը Հին Իսրայելում նշանակել է որս, ձկնորսություն: Ավելի ուշ անվանումը ձևափոխվել է՝ դառնալով Բեյթ-Ցեդ, այնուհետև՝ Բեթսաիդա: Ձկնորսական պարագաներ այստեղ նույնպես գտնվել են:

Հնագետը պեղումներ է իրականացնում Բեթսաիդայում / © St Mark’s National Teological Centre

Սուրբ Գրքում Բեթսաիդան նկարագրվում է որպես վայր, որին կարելի էր հասնել նավակով: Պրոֆեսոր Արավը դրանում արտառոց երևույթ չի նկատում: Նրա խոսքով՝ Գալիլեյան ծովը գտնվում է անմիջապես Սիրիաաֆրիկյան բեկվածքում, ենթարկվել է տեկտոնական տեղաշարժի: Գինտականը նշել է, որ ափագիծը տեկտոնական գործընթացների ու ջրի տատանումների հետևանքով կարող էր փոփոխվել:

Մատթեոսի Ավետարանի համաձայն՝ այս և մի քանի այլ բնակավայրեր անիծվել են Հիսուս Քրիստոսի կողմից՝ այն բանի համար, որ նրանք չեն ապաշխարել: Հնագետների կարծիքով՝ Վիդսաիդայի պատմությունն աղետով չի ավարտվել. քաղաքն աստիճանաբար լքվել է մոտ 4-րդ դարում:

Ինչ վերաբերում է Էլ-Արաջի հնագիտական պեղումներին, Ռամի Արավը համարում է, որ գիտնականներն այնտեղ ոչ մշտական բնակավայր են գտել, այլ՝ ռազմական ժամանակով ճամբար: Պրոֆեսորի խոսքով՝ կարևոր ձեռքբերում է, սակայն դա հնագույն աղբյուրներում հիշատակվող Բեթսաիդան չէ, այն չի համապատասխանում նշված քաղաքի մի քանի բնութագրերի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021