Categories: Գիտություն

Այլմոլորակայինների որսալու համար կատալոգ է ստեղծվել

Breakthrough Listen «Տարաշխարհի կատալոգը» (Exotica Catalog) կազմվել է բանական այլմոլորակային կյանքի որոնումների գործընթացը կրճատելու նպատակով. ներկայացված են Տիեզերքի դիտարկվող բոլոր հայտնի մարմինները:

Որոշ մարդիկ տարված են այլ մոլորակներում բնակվող օտար քաղաքակրթություններով, թեև պատկերացում չունենք՝ նրանք իրականում կա՞ն արդյոք: Այժմ որոնումների սիրահարների (էնտուզիաստ) և գիտնականների մոտ միասնական անվճար կատալոգ է հայտնվել, որտեղ ներկայացված են 737 հայտնի աստղագիտական մարմիններ:

Կատալոգը ստեղծվել է լավ ֆինանսավորվող Breakthrough Listen ծրագրի շրջանակներում, որն ուղղված է հավանական «տեխնոսիգնատուրների»՝ տեխնոլոգիապես զարգացած այլմոլորակային քաղաքակրթությունների բացահայտմանը:

Exotica Catalog-ը կազմվել է գիտնականների կողմից՝ Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի աստղաֆիզիկոս Բրայան Լեքիի ղեկավարությամբ: Ցանկում ներառված են Տիեզերքում հայտնի մարմինները և երևույթները՝ գիսաստղերից մինչև գալակտիկաների միջուկներ ու ռադիոճայթյուններ:

Breakthrough Listen-ում նշել են, որ կատալոգով կիսվելով՝ հույս ունեն, որ այն կօգնի հետազոտությունների անցկացմանը՝ դառնալով ընդհանուր ուղեցույց: Ազդանշանների միասնական բազայի ստեղծումը պետք է կրճատի ոչ երկրային բանականության (SETI) որոնումների գործընթացը. այն համալրվելու է նոր՝ «տեխնոսիգնատուրների» հավանական աղբյուրներով:

Կատալոգը բաղկացած է 4 հիմնական բաժիններից. Prototypes, Superlatives, Anomalies և Controls: Prototypes-ը նվիրված է դիտարկվող աստղագիտական երևույթներին՝ բացառությամբ նրանց, որոնք առավել բարդ են բացատրության համար:

Superlatives-ում նկարագրվում են երբևէ դիտարկված ամենաանհավանական մարմինները՝ տաք մոլորակները, գալակտիկաների ամենաակտիվ միջուկները կամ ամենաարագ պտտվող աստղերը:

Anomalies բաժնում այն մարմիններն են, որոնց մասին հայտնի է, որ գոյություն ունեն, սակայն մնում են առեղծվածային: Օրինակ KIC 8462852 աստղը, որը տարբերվում է խավարման տարօրինակ պատկերով, ինչի հետևանքով ի հայտ են եկել այլմոլորակային գերկառույցների մասին հիպոթեզերը:

Controls-ում տեղեկատվություն է այն մարմինների մասին, որոնք նախկինում համարվել են անոմալիաներ, սակայն պարզվել է, որ դա ընդամենը դիտարկման սարքերի տեխնիկական սարքերի հետևանք է: Այս բաժնի իմաստը կեղծ տեխնոսիգնատուրները լուսավորելն է:

Նույնիսկ նրանց համար, ովքեր այլմոլորակայինների որսորդներ չեն, կատալոգը կարող է օգտակար լինել. այն Տիեզերքի դիտարկման ամբողջական հաշվետվություն է՝ հիմնված մի քանի հազարամյակների տվյալների վրա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021