Categories: Գիտություն

Մեղրակիր մեղուների թույնը կրծքագեղձի քաղցկեղի բուժման հզոր միջոց կարող է լինել

Ամենայն հավանականությամբ՝ գիտնականներին կհաջողվի ստանալ արդյունավետ դեղամիջոց, որը կօգնի կանանց մոտ ամենատարածված քաղցկեղային հիվանդության դեմ պայքարում:

Ավստրալիայի Հարի Փերքինսի անվան բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ մեղրակիր մեղվի թույնի բաղադրությունը կարող է օգտագործվել որպես կրծքագեղձի (կաթնագեղձ) քաղցկեղի դեմ «չափազանց հզոր զենք»: Բացահայտման հեղինակները Սիարա Դաֆիի գլխավորությամբ վերջին մի քանի տարվա ընթացքում ուսումնասիրում են մեղվի թույնի բուժական հնարավորությունները:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ մեղվի թույնի որոշ պեպտիդներ ու սպիտակուցներ կարող են օգտագործվել դեղամիջոցը հեմատոէնցեֆալային արգելափակոցի միջով անցկացնելու համար: Սակայն Դաֆիի և նրա գործընկերների աշխատանքը կենտրոնացած է եղել մեղրակիր մեղվի թույնի ակտիվ բաղադրիչի՝ մելիթինի և այն բանի վրա, թե ինչպես այն կարող է բջիջները սպանել կրծքի քաղցկեղի կլինիկական տարբեր ենթատեսակների դեպքում:

Դաֆին նշել է, որ մեղրակիր մեղվի թույնը փորձարկել են կրծքի նոռմալ բջիջների և կրծքի քաղցկեղի կլինիկական ենթատեսակների բջիջների վրա: Հայտնաբերվել է, որ թույնի որոշակի խտությունը կարող է կիրառվել քաղցկեղային բջիջների 100%-անոց մահվան ինդուցավորման համար՝ այն դեպքում, երբ առողջներն էականորեն բարձր մակարդակի անվնաս են մնում: Դաֆիի խոսքով՝ մելիթինը 60 րոպեի ընթացքում լիովին ոչնչացնում է քաղցկեղային բջիջների մեմբրանները:

Գիտնականները մելիթինի աշխատանքի մի քանի ուշագրավ դիտարկում են կատարել: Խումբը հայտնաբերել է, որ 20 րոպեի ընթացքում միացությունն արգելափակում է ազդանշանային առանցքային ուղիներից մի քանիսը, որոնք օգտագործվում են քաղցկեղային բջիջների կողմից՝ աճի և գործունեության համար: Մելիթինի այդ ունակության բացահայտումն ամենակարևոր հայտնագործություններից էր: Սիարա Դաֆին նշել է, որ դա հրաշալի օրինակ է, թե ինչպես բնական միացությունները կարող են օգտագործվել մարդու հիվանդությունների բուժման համար:

Խումբը նաև ստեղծել է մելիթինի սինթետիկ կառուցվածքներ և փորձարկել է դրանք ընդդեմ քաղցկեղային բջիջների: Սինթետիկ մելիթինը գրեթե նույնքան արդյունավետ է եղել: Նրա գործառույթներից մեկն այն է, որ կարող է ծակել կրծքագեղձի քաղցկեղի բջջային մեմբրանը, ուստի գիտնականները հետազոտել են՝ հնարավո՞ր է այն համադրել քաղցկեղի բուժման գործող մեթոդների հետ, ինչպիսին են քիմիաթերապիական միջոցները: Նշվում է, որ սա հնարավորինս կհեշտացնի նրանց հասանելիությունը քաղցկեղային բջիջներին:

Գիտնականները հայտնաբերել են, որ մելիթինը կարելի է օգտագործել, օրինակ, դոցետաքսելի հետ՝ կրծքի քաղցկեղի բարձր ագրեսիվությամբ տեսակների բուժման համար: Դաֆիի խոսքով՝ մելիթինի և դոցետաքսելի համադրությունը չափազանց արդյունավետ է գտնվել մկների մոտ ուռուցքների աճի նվազման հարցում:

Հետազոտության հեղինակները շեշտել են, որ ուսումնասիրությունները դեռ սկզբնական փուլում են, սակայն կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար մեղրակիր մեղուների թույնի օգտագործման հեռանկարները խոստումնալից են:

Դա հատկապես վերաբերում է եռակի բացասական քաղցկեղին: Այն ախտորոշվում է հիվանդությամբ տառապողների 15%-ի մոտ, սակայն կրծքագեղձի քաղցկեղից մահացությունների 40%-ը հենց դրա պատճառով են: Մինչև վերջերս քաղցկեղի այդպիսի տեսակով տառապող պացիենտներին նշանակվել է միայն քիմիաթերապիա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021