Categories: Գիտություն

Գիտնականը պատմել է մարդկանց մասին, ովքեր անհայտ պատճառներով կորոնավիրուսով չեն վարակվում

Արդյո՞ք աշնանը Covid-19-առավել բարդ ընթացք կունենա, կա՞ն մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, բայց օրգանիզմն ինչ-որ պատճառով հակամարմիններ չի արտադրել: Այս և բազմաթիվ այլ հարցերի անդրադարձել է գիտնական-բժիշկ Արեգ Թոթոլյանը:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Սանկտ Պետերբուրգի գլխավոր իմունաբան և Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Արեգ Թոթոլյանը պատմել է SARS-CoV-2-ի առանձնահատկությունների և նրա հետ կապված մի շարք հարցերի մասին, որոնք մինչ օրս հասկանալի չեն մասնագետների համար:

Նրա խոսքով՝ բժիշկները դիտարկում են 200 հոգանոց խմբի, ովքեր կորոնավիրուսային վարակ են տարել, որոնց մոտ, սակայն, հակամարմիններ չեն ձևավորվել (դրանց առկայությունը խոսում է վիրուսով վարակված լինելու մասին): Թոթոլյանը նշել է, որ այդպիսի պացիենտներն ավելի շատ են, քան սպասվում էր: Սովորաբար հակամարմինները չեն առաջանում իմունային անբավարարության դեպքերում, բայց պոպուլյացիայում այդպիսինները քիչ են: Իսկ կորոնավիրուսից առողջացածների շրջանում նման դեպքերը շատ են: Գիտնականի խոսքով՝ սա մանրամասն հետազոտության անհրաժեշտություն է առաջացնում, ինչն իրենք իրականացնում են:

Թոթոլյանն ուշագրավ է համարել այն, որ որոշ մարդիկ SARS-CoV-2-ի նկատմամբ առավել դիմակայուն են. մասնավորապես՝ խոսքը բժիշկների մասին է, ովքեր ամիսներով աշխատել են «կարմիր գոտում», շփվել են հարյուրավոր վարակվածների հետ: Հետազոտության արդյունքում նրանց մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել:

Իմունաբանի խոսքով՝ ռեզիստենտության ցուցիչներն անհրաժեշտ է ուշադիր զննել: Այստեղ կարող է գտնվել վարակի դեմ պայքարի ունիվերսալ միջոցի վերաբերյալ հարցի պատասխանը, որը պատվաստանյութի համեմատ ավելի մատչելի կլինի և արագ կստացվի:

Թոթոլյանը մեկնաբանել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ մայրաքաղաքի պացիենտների շուրջ 60 տոկոսը «բախվել է վիրուսին»: Գիտնականը համաձայնել է դրա հետ, բայց թե հանգեցրե՞լ է դա պաշտպանության՝ դեռևս պետք է պարզել: Գիտնականի խոսքով՝ եթե հումորալ իմունիտետի գնահատման համար կա սովորական թեստ, ապա բջջային իմունիտետի համար (մասնավորապես՝ T բջջային) զանգվածային հետազոտությունների արդյունքում գնահատման ընդհանուր միջոց չկա: Նա նաև հայտնել է, որ Մոսկվայում իմունային «շերտը» դեռևս ուսումնասիրվում է, առաջիկա օրերին հնարավոր է լինեն հստակ տվյալները: Սանկտ Պետերբուրգում Covid-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք է բերել բնակչության 26%-ը: Թոթոլյանի խոսքով՝ սա փոքր թիվ է՝ տարածաշրջանը համաճարակից պաշտպանելու համար:

Գիտնականն ընդգծել է, որ SARS-CoV-2-ով վարակվելու վտանգն աշնանն է բարձր, ընդ որում՝ ավելի բարդ ընթացքով, քան գարնանն էր: Բայց սեզոնային վարակների հետ Covid-19-ի դրսևորման մասին դեռևս գիտական բացատրություն տրված չէ: Հայտնի չէ, թե ինչպես կտանեն վարակը նրանք, ովքեր պահպանել են մեկուսացման կանոնները, քանի որ նրանք մշտապես տանը նստած չեն կարող մնալ: Գիտնականը քիչ հավանական է համարել, որ այս անգամ իշխանությունները խիստ սահմանափակումներ կմտցնեն, քանի որ առողջապահական համակարգն արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել, որոնք կծառայեն նաև ապագայում:

Ռուսաստանում զանգվածային պատվաստման մասին Թոթոլյանը նշել է, որ պետք է ձգտել 90-95% իմունիզացման, ընդ որում՝ հնարավորինս արագ: Դրա համար նա երկու տարբերակ է նշել՝ բնական (վարակվելու միջոցով) և արհեստական (պատվաստում): Նրա խոսքով՝ գործնականում երկուսն էլ կիրառվում են:

Ակադեմիկոսի խոսքով՝ հակատուբերկուլյոզային պատվաստումն իսկապես ընդունակ է թեթևացնելու Covid-19-ի ընթացքը և նույնիսկ պաշտպանելու վարակվելուց: Այն աշխատում է բջջային իմունիտետի միջոցով՝ պաշտպանելով նաև այլ պաթոգեններից, կատարում է իմունոմոդուլյատորի դեր, կիրառվում է միզապարկի քաղցկեղի բուժման համար: Հայտնի է, որ մահացությունները կապված են ոչ թե վիրուսային վարակի, այլ դրա բարդացումների հետ: Covid-19-ով վարակվածների մահացության պատճառների առաջին տեղում երկկողմանի թոքաբորբն է՝ թոքերի բարձր մակարդակի վնասմամբ, որն առաջանում է վիրուսային և բակտերային վարակի համադրմամբ: Թոթոլյանի խոսքով՝ ԲՑԺ պատվաստումը պաշտպանում է նաև բարդացումներից:

Հակատուբերկուլյոզային պատվաստման և Covid-19-ից մահացության միջև կապի մասին բազմիցս հայտարարել են նաև այլ գիտնականներ: Նյու Յորքի գիտական խումբն ավելի վաղ համեմատել էր ԲՑԺ պատվաստումը տարբեր երկրներում և հայտնաբերել, որ այդ առնչությամբ պետական քաղաքականություն չունեցող երկրներում (օրինակ՝ Նիդեռլանդներ, Իտալիա, ԱՄՆ) ավելի շատ են տուժում համավարակից, քան այն երկրներում, որտեղ այդ պատվաստանյութը վաղուց և պարբերաբար է կիրառվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021