Categories: Գիտություն

Գիտնականները համարում են, որ կորոնավիրուսը Յուհանում եղել է դեռ 2019թ. օգոստոսին

Եզրակացության հիմքում ընկած են արբանյակային լուսանկարները, որտեղ պատկերված են Յուհանի հիվանդանոցների մոտ կայանված մեքենաները, ինչպես նաև չինական Բայդու բրաուզերում կատարված հարցումները հազի և այլ ախտանշանների վերաբերյալ:

Հարվարդի բժշկական դպրոցը հետազոտություն է անցկացրել, ըստ որի՝ նոր կորոնավիրուսը Յուհանում գոյություն է ունեցել դեռ 2019թ. օգոստոսից: Այդպիսի եզրակացության գիտնականները հանգել են արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում, ինչպես նաև՝ ըստ Բայդու բրաուզերի հարցումների:

Լուսանկարները, որոնցում պատկերված են Յուհանի 5 հիվանդանոցների կայանատեղիները, ցույց են տալիս, որ 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ավելի շատ մեքենաներ են կայանված եղել, քան 2018թ. նույն ժամանակահատվածում: Օրինակ՝ ամենախոշոր հիվանդանոցներից Տիանյույի տարածքում 2018թ. օգոստոսին կայանված է եղել 171 մեքենա, իսկ հաջորդ տարի նույն հատվածում 281-ն էին: Մյուս հիվանդանոցների տարածքում նույնպես նկատվել է կայանած մեքենաների մինչև 90% աճ:

Մեքենաները՝ Տիանյու հիվանդանոցի մոտ. a. 2018թ. հոկտեմբեր, b. 2019թ. հոկտեմբեր / © Harvard University

Չինական Բայդու բրաուզերի վերլուծությունը ցույց է տվել, որ 2019թ. օգոստոսից սկսած՝ ավելացել են հարցումները, որոնք կապված են վարակիչ հիվանդությունների ախտանշանների հետ, օրինակ՝ հազը, լուծը:

Հետազոտության համակարգողներից Ջոն Բրաունշտեյնի խոսքով՝ այդ ապացույցները հաստատում են այն ենթադրությունը, թե նոր կորոնավիրուսն առաջացել է ավելի վաղ, քան Յուհանի շուկայում արձանագրվածը: Միևնույն ժամանակ նշում են, որ հետազոտության ընթացքում հավաքված տվյալների անմիջական կապը կորոնավիրուսի հետ դեռևս չի ապացուցվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021