Categories: Գիտություն

Գերնոր աստղի «չավարտված» պայթյունն աստղին արագընթաց թռիչք է հաղորդել դեպի մեր գալակտիկա

Արտասովոր սպիտակ թզուկը՝ J124043-ը, որն 900 հազար կմ/ժ արագությամբ թռչում է Ծիր Կաթինի ուղղությամբ, կարող է մինչ օրս անհայտ տեսակի գերնոր աստղի պայթյունի արդյունք լինել:

«Մասնակի» պայթյուն կրած սպիտակ թզուկը հսկայական իմպուլս է ստացել և 900 հազար կմ/ժ արագությամբ շարժվում է Ծիր Կաթինի ուղղությամբ: Նրա թռիչքը և արտասովոր բաղադրությունը կարող են նոր, աստղագետների կողմից նախկինում չարձանագրված գերնոր աստղի տեսակ մատնանշել և ցույց տալ,որ Գալակտիկայում և նրա սահմաններից դուրս կարող են այլ «արագընթաց» սպիտակ թզուկներ գտնվել:

Ուորիքի համալսարանից Բորիս Գյոնսիքը և նրա գործընկերները հետազոտել են SDSS J124043.01+671034.68 սպիտակ թզուկը , որի տարօրինակ քիմիական բաղադրությունն արդեն առաջին տարին չէ, որ ուսումնասիրվում է գիտնականների կողմից: Այդպիսի մարմինները համարվում են կարմիր խոշոր հսկաների մնացորդներ, ըստ ամենայնի՝ նրանց միջուկներ, որոնք պահպանվել են արտաքին շերտի վերացումից հետո: Որպես կանոն՝ սպիտակ թզուկների մթնոլորտները կազմված են լինում ջրածնից և հելիումից, և քիչ քանակությամբ թթվածնի ու ածխածնի հավելմամբ:

Սակայն J124043-ի վրա ոչ ջրածին, ոչ հելիում չի գտնվել. պարզվել է, որ նրա մթնոլորտը թթվածնային է, քիչ քանակությամբ այլ նյութեր ևս առկա են, որոնցից են նեոնը, նատրիումը, մագնիումը, կրեմնիումը, ալյումինիումը՝ գերնոր աստղի պայթյունի նյութեր: Իրականում՝ սպիտակ թզուկները բավականին զանգվածեղ են ու հարթ, և, սովորական, առավել փխրուն աստղերի հետ երկակի համակարգում գտնվելով, կարող են նրա նյութերի մի մասը ձգել: Դա աստիճանաբար մեծացնում է թզուկի զանգվածը՝ նրանում կրկին առաջացնելով ջերմամիջուկային ռեակցիաներ:

Համարվում է, որ այդ ամենն ավարտվում է Ia տեսակի գերնորի պայթյունով, որը սինթեզացված ծանր տարրեր է նետում տիեզերք: Այն, որ J124043 սպիտակ թզուկը նմանատիպ ինչ-որ երևույթի է բախվել, ցույց է տալիս նրա՝ ոչ մեծ զանգվածը, որը կազմում է արեգակի զանգվածի ընդամենը 40%-ը: Ենթադրվում է՝ մեծ մասն անջատվել է նրանից: Սակայն J124043-ի մթնոլորտում չի գտնվել ոչ երկաթ, ոչ նիկել ու քրոմ. այդ գործընթացի տիպային նյութերը: Դրա փոխարեն՝ սպիտակ թզուկի արագությունը կազմել է 900 հազար կմ/ժ:

Պրոֆեսոր Գյունսիքը նշել է, որ այս աստղը յուրահատուկ է: Նրա քիմիական բաղադրությունը, ոչ մեծ զանգվածը և բարձր արագությունը, ըստ գիտնականի, ցույց են տալիս, որ այն խիտ, երկակի համակարգի մաս է և ենթարկվել է ջերմամիջուկային ռեակցիաների մեկնարկի: Պրոֆեսորը հնարավոր է համարել, որ դա գերնորի ինչ-որ տեսակ լինի, մինչ օրս չնկատված: Ենթադրվում է, որ սպիտակ թզուկը կարող էր զարգանալ սովորական Ia գերնորի ուղիով, սակայն ինչ-որ պահի կտրուկ բաց է թողել իր զանգվածի մի մասը՝ հավելյալ պտտելով երկակի համակարգը:

Արդյունքում՝ գրավիտացիան և կենտրոնախույս ուժերն աշխատել են պարսատիկի նման՝ J124043-ին արձակելով թռիչքի: Երկաթի խմբի ծանր տարրերի ձևավորմամբ ջերմամիջուկային ռեակցիաները նրանում դադարել են, և փոքրացած թզուկն ուղևորվել է «ճանապարհորդության»՝ դեպի Գալակտիկա: Աստղագետները ենթադրում են, որ գերնորի այսպիսի անվերջանալի մեխանիզմը կարող է գործել նաև երկակի այլ համակարգերում: Սակայն այդպիսի բռնկումները դիտարկելը բավականին բարդ է, քանի որ դրանք խիստ կարճաժամկետ են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021