Categories: Գիտություն

Փորձարկումները բացահայտել են «հակապատվաստումայինների» հոգեբանության հիմնական առանձնահատկությունները

Հոգեբանները հայտնաբերել են, որ պատվաստման «վտանգների» մասին խոսող «թերահավատները» հակված են չափազանցացնելու հազվադեպ բացասական երևույթները:

Չնայած բժիշկների բոլոր ջանքերին`«հակապատվաստումային շարժումներն» ակտիվորեն քարոզում են իրենց տեսակետները և արդեն զգալի ազդեցություն են ցուցաբերում հանրային առողջության վրա: Հաղթահարելի համարվող ծաղիկ հիվանդությունը 2019թ. ԱՄՆ-ում վարակել է ավելի քան 1000 մարդու՝ հիմնականում «հակապատվաստումայինների»: Տեխասի տեխնիկական համալսարանի հետազոտողները (Մարկ Լակուր, Թայլեր Դևիս) ուսումնասիրել են նրանց հոգեբանության որոշ առանձնահատկություններ:

Հեղինակները փորձարկումներ են անցկացրել մոտ 160 կամավորների մասնակցությամբ: Առաջին փուլում մանրակրկիտ հարցաթերթիկի օգնությամբ գիտնականները բազմակողմանիորեն գնահատել են նրանց մոտեցումները պատվաստման վերաբերյալ, ներառյալ դրա հետ կապված վախերը, ապրումները, մոլորությունները և քաղաքացիական և առողջապահական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը:

Երկրորդ փուլում կամավորները պատասխանել են հարցերի ավելի լայն շրջանակի՝ գնահատելով պատվաստման հետ կապ չունեցող վտանգները՝ քաղցկեղից կամ կենդանիների խայթոցից, ավտովթարից, ծննդաբերելու կամ ջրհեղեղի ժամանակ տուժելու կամ մահանալու հավանականությունը և այլն: Պարզվել է, որ պատվաստման նկատմամբ խիստ անվստահություն դրսևորող մարդիկ բոլոր տեսակների վտանգներն ավելի քիչ հստակությամբ են գնահատում, քան նրանք, ովքեր վստահում են պատվաստմանը: Մասնավորապես, նրանք զգալիորեն չափազանցացնում են համեմատաբար հազվադեպ երևույթներից մահանալու հավանականությունը:

Թայլեր Դևիսը նշել է, որ հնարավոր էր ավելի վաղ կանխատեսել, որ պատվաստման նկատմամբ թերահավատություն ցուցաբերողները հակված են նրա հետ կապված վտանգները չափազանցացնելու: Սակայն, գիտնականի խոսքով, անսպասելի էր, որ դա վերաբերում է նաև բացասական, իրապես մահացու վտանգներին: Հետազոտության ընթացքում հայտնի են դարձել նաև պատվաստման հետ կապ չունեցող երևույթների վտանգի գերագնահատում: Դա թույլ է տալիս համարել, որ առկա են խորքային իմացական և գերզգայական դիրքորոշումներ, որոնք ազդում են ««հակապատվաստումային» թերահավատության» զարգացման վրա:

Այնուհետև հոգեբանները կրկնել են փորձարկումները, սակայն երկրորդ փուլում կամավորները հավանականություններն արդեն գնահատել են չեզոք կամ նույնիսկ դրականորեն՝ եռյակի ծնունդից մինչև Հռոմի Պապի` ԱՄՆ կատարելիք այցից: Պարզվել է, որ այս դեպքում «հակապատվաստումայինների» հակվածությունը հազվադեպ վտանգների չափազանցացնելու առումով խիստ չեն արտահայտվում. ակներև է, որ այդ իմացական աղավաղումն առաջին հերթին վերաբերում է իրապես վտանգավոր երևույթներին:

Մարկ Լակուրի կարծիքով՝ «հակապատվաստումային» թերահավատները այնքան էլ լավ չեն գնահատում բացասական երևույթները. հումորային պատմություններով նրանց շեղելը հեշտ է: Օրինակ՝ պատվաստումից երեխայի մոտ իսկապես կարող են լինել ջղաձգումներ. դա հազվադեպ, բայց պատահում է: Գիտնականի խոսքով՝ հակվածություն ունեցող մարդիկ ամենայն հավանականությամբ կմիանան Facebook-ի խմբին, որտեղ նման դեպքերն ակտիվորեն «կտարածվեն»: Այդպես գլոբալ թրենդներում իմացական աղավաղումները վերածվում են հումորային իրավիճակների:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021