Ի՞նչ փոփոխություններ են կատարվել երկարաձգվող արտակարգ դրությունում
Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են: ՏԻՄ և ՃՈ վարչական ակտերի վրա կալանք չի դրվելու մինչև մայիսի 14-ը:
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն գործելու է մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Ընդհանուր առմամբ` նախորդ դրության վերաբերյալ որոշմամբ սահմանված դրույթները պահպանվում են: Հիմնական փոփոխությունները հետևյալն են.
1. Նախորդ որոշման հավելվածում փոփոխվել է 2-րդ գլուխը՝ ավելի մանրամասնելով.
– «10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը (այսուհետ սույն գլխում` գույք) կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
– 10.1. Գույքի oգտագործման մասին որոշմամբ սահմանվում են`
1) գույքի օգտագործման կարգը և այն միջոցառումները, որոնց շրջանակներում օգտագործվելու է գույքը.
2) գույքի օգտագործման ժամանակահատվածը` արտակարգ դրության ժամկետը չգերազանցող ժամկետով:
– 10.2. Գույքի օգտագործումը ենթակա է դադարեցման՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացման հիմքով:
– 10.3. Գույքն oգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:
– 10.4. Սույն գլխով սահմանված սահմանափակումների, այդ թվում` գույքի օգտագործման մասին որոշում կայացնելու, գույքն օգտագործելու, ինչպես նաև գույքի պահպանության իրականացման և դրա օգտագործման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:»:
2. 3-րդ գլխում ավելացել է նոր՝ 15.1-ին կետ.
– «15.1. Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը:
Սույն կետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո:»:
3. 7-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվել: Այն վերաբերում էր զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ: Ավելի վաղ Կառավարության նիստում նշվել է, որ հրապարակումները ենթարկվելու են մոնիթորինգի և անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են վերականգնվել:
Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Bell Textron-ը Տեխասի Ամարիլոյի գործարանում սկսել է Նիգերիայի համար նախատեսված առաջին AH-1Z Viper հարվածային ուղղաթիռի արտադրությունը։ Ընկերությունը պետք է պատրաստի 12 ուղղաթիռ և արտադրությունն ավարտի 2029 թվականի սկզբին։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները