Categories: Գիտություն

NASA-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հատուկ կուլոն է արտադրել

PULSE-ը նախազգուշական թրթռումների միջոցով կրճատելու է ձեռքով դեմքին դիպչելու հաճախականությունը՝ նվազեցնելով Covid-19-ի տարածման հավանականությունը: Սարքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր տարրերը տեղադրված են բաց կոդով:

NASA-ն կորոնավիրուսի կանխարգելման գործում իր ներդրումն է ունեցել՝ ստեղծելով PULSE-ը՝ ստեղծելով կախազարդ (կուլոն), որը, ըստ հեղինակների, պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:

PULSE / © NASA

PULSE-ն իրենից ենթադրում է թեթև սարքավորում՝ նախատեսված կրծքավանդակին կրելու համար: Կուլոնն ունի ինֆրակարմիր ցուցիչ, որն արձանագրում է իր գործողության տիրույթում հայտնվող տարբեր մարմինները, օրինակ՝ ձեռքերը, որոնք մարդը մոտեցնում է դեմքին: Յուրաքանչյուր անգամ, երբ ինֆրակարմիր ցուցիչը ճանաչում է ձեռքը, կուլոնում տեղադրված փոքր մոնիտորը սկսում է թրթռալ:

© JPLraw

NASA-ն համարում է, որ պարբերական թրթռումը մարդկանց նախ ցույց կտա, թե ինչ հաճախականությամբ են նրանք դիպչում դեմքին՝ չզգալով դա: Երկրորդ՝ PULSE-ը կօգնի ձեռք բերել օգտակար սովորություն և հրաժարվել ձեռքով դեմքին դիպչելու անցանկալի գործողությունից:

PULSE / © NASA

Կուլոնը մշակել են NASA-յի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի 3 մասնագետներ, ովքեր, ղեկավարության համաձայնությամբ, մշակումն իրականացրել են առանց հեղինակային իրավունքների ու արտոնագրերի. PULSE-ի հավաքման համար անհրաժեշտ սարքավորումների ամբողջական ցանկը, 3D տպիչով տարրերը տպելու համար մոդելավորման ֆայլեր, ուղեցույցներ. այդ ամենը բաց սկզբաղբյուրի կոդով տեղադրվել է ընդհանուր հասանելիությամբ:

PULSE-ի տարրերը / © NASA

Հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածման հիմնական ճանապարհ է համարում օդակաթիլայինը, երբ վարակված մասնիկները դուրս են թռչում հազի ու փռշտոցի ժամանակ: Կեղտոտ ձեռքերով դեմքին դիպչելիս Covid-19-ի հարուցիչը կարող է հայտնվել բերանին, քթին, աչքերին, այդ պատճառով ԱՀԿ-ն հորդորում է հաճախակի և մանրակրկիտ լվանալ ձեռքերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021