Categories: Գիտություն

Ռուսաստանում փորձարկվել է աշխարհում ամենահզոր հրթիռային հեղուկային շարժիչը

Ռոսկոսմոսի կազմում գտնվող «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորումն իրականացրել է աշխարհի ամենահզոր հեղուկային հրթիռային ՌԴ-171ՄՎ շարժիչի առաջին լիարժեք կրակային փորձարկումը:

Դեկտեմբերի 19-ին Ռոսկոսմոսի կազմում գտնվող «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորումն իրականացրել է աշխարհի ամենահզոր հեղուկային հրթիռային ՌԴ-171ՄՎ շարժիչի առաջին լիարժեք կրակային փորձարկումը: Պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը նշել է, որ բոլոր բնութագրերը նորմայի սահմաններում են:

Ռոգոզինի խոսքով՝ այդ ուժային ագրեգատն օգտագործվելու է միջին դասի «Սոյուզ-5» նորագույն հրթիռ-կրիչի առաջին մակարդակի համար: Ի պատասխան հետևորդների դժգոհության՝ գլխավոր տնօրենը խոստացել է, որ հաջորդ անգամ այդպիսի իրադարձությունը կնկարահանվի և կրապարակվի:

«Սոյուզ-5»-ի մշակումը մեկնարկել է 2016թ.-ից: Այն պետք է փոխարինի «Զենիթ» հրթիռ-կրիչին, որն արտադրվում է Ուկրաինայում: ՌԴ-171ՄՎ-ն Զենիթի առաջին մակարդակի կատարելագործված տարբերակն է: «Սոյուզի» 2-րդ մակարդակում տեղադրված է ՌԴ-0124ՄՍ շարժիչը՝ «Սոյուզ-2.1բ»-ի երրորդ մակարդակի մոդեռնիզացված ուժային ագրեգատը: Այդ հրթիռային շարժիչը փոխարինելու է ուկրաինական հեղուկային ՌԴ-120-ին (Յուժմաշ):

2023-2025թթ. Բայկոնուր տիեզերակայանից նախատեսվում է իրականացնել «Սոյուզ-5»-ի առնվազն 3 փորձնական արձակում: Թեստերի ավարտից հետո և մինչև 2036 թվականը նախատեսված է տարեկան իրականացնել առնվազն 2 արձակում:

2018թ. Բայկոնուրում Ղազախստանի սեփականությունը՝ մեկնարկային, տեխնիկական և մոնտաժափորձարկային համալիրները փոխանցվել են «Զենիթին»: Ըստ ռուս-ղազախական «Բայթերեք» նախագծի շրջանակներում ձեռք բերված համաձայնության՝ ենթակառուցվածքն Աստանայի հաշվին պետք է համապատասխանեցվի «Սոյուզ-5» հրթիռ-կրիչին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021