Categories: Գիտություն

Օպտիկական խաբկանք. ճագա՞ր եք տեսնում, թե՞՝ ագռավ

Պատկերը փորձում են հասկանալ նույնիսկ կենդանաբաններ, թռչնաբաններ, ճագարների մասնագետները և նույնիսկ փիլիսոփաներ: Այն հիշեցնում է 19-րդ դարի հայտնի օպտիկական խաբկանքը, որտեղ բադը նման է ճագարի կամ հակառակը:

Ինչպե՞ս դադարեցնել գրասենյակի աշխատանքը՝ կոտրելով աշխատակիցների ուղեղը: Հեշտությամբ. վերցնել սև ճագար (կամ սպիտակավիզ ագռավ), շոյել նրան և նկարահանել այդ գործընթացը: Այնուհետև տեսանյութը տեղադրել սոցցանցում և վերջ. բազմաթիվ հավանումներ, մեկնաբանություններ, շատերը կկիսվեն ձեր հրապարակմամբ, իսկ մեծ մասը «գլուխ կկոտրեն»՝ հասկանալու, թե ինչ եք շոյում՝ ագռա՞վ, թե՞՝ ճագար:

Ճագարները սիրում են, երբ քիթը շոյում են:

Տեսանյութը հնարավոր է դիտել բազմաթիվ անգամներ: Ընդ որում՝ այն փորձում են հասկանալ նույնիսկ կենդանաբաններ, թռչնաբաններ, ճագարների մասնագետները և նույնիսկ փիլիսոփաներ:

Corvus albicollis / © Masa Sakano

Փետրավորների հարցերով մասնագետները վստահեցնում են, որ տեսանյութում ագռավ է՝ սպիտակ վզով, տեսակը՝ corvus albicollis: Տեսակի խոշոր ներկայացուցիչ է, բնակվում է Արևելյան և Հարավային Աֆրիկայի ժայռոտ ու լեռնային վայրերում: Տեսանյութում երևում է սպիտակ վիզը, և երբ մարդը շոյում է այն, կտուցը հաճույքից կիսաբացվում է: Սակայն տեսանյութի անվանումն այլ բան է ասում. «Ճագարները սիրում են, երբ քիթը շոյում են»:

Լագոմորֆների (ճագարներ, նապաստակներ, ծվծվաններ) հարցերով մասնագետները նույնպես չեն կարողացել վեճը լուծել: Ճագար լինելու դեպքում ականջներն այլ կերպ կլինեին: Ընդ որում՝ շատերը նշում են, թե սա ագռավ է, պարզապես գրառումն է շեղում: Եվ հենց այդ գրառումն էլ ստիպում է մտածել, թե հնարավոր է՝ ճագար լինի:

Պատկերն առավել նման է 19-րդ դարի հայտնի օպտիկական խաբկանքին, որտեղ բադը նման է ճագարի կամ հակառակը: Փիլիսոփայության դոկտոր, նեյրոկենսաբան (Ալբերտայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ) Քայլ Մեթյուսոնը 2018թ. հետազոտել է այս դասական օրինակը՝ հասկանալու, թե ինչպես է մեր ուղեղը բացատրում տեղեկատվությունը՝ տեսողական և տեքստային հուշումների օգնությամբ:

Բադը նման է ճագարի կամ հակառակը / © Ալբերտայի համալսարան

Փորձարկվողների մոտ կեսը նկարում տեսել է միևնույն կենդանուն՝ ճագարին կամ բադին: Սակայն երբ Մեթյուսոնը նշել է՝ «պատկերացրեք՝ բադն ուտում է ճագարին», ապա նրանք մեծ հավանականությամբ նկատել են աջ կողմում՝ բադի, ձախ կողմում՝ ճագարի: Մեթյուսոնն ընդգծել է, որ աշխարհի մասին նախազգուշացումները կարող են ազդել տեսածի վրա:

Ընկալելու այդպիսի առանձնահատկությունը ստիպում է տեսնել ոչ միայն ուղեղով: Մարդու ուղեղը կառուցված է այնպես, որ տեսածի մասին եզրակացություն է կազմվում նախորդ փորձի հիման վրա: Ուշագրավ է նաև այն, որ տեսանյութում կայուն պատկեր է. կադրում շարժումը կարևոր ազդանշան կարող է լինել մարմնի (տվյալ դեպքում՝ ճագարի կամ ագռավի) խորության և կառուցվածքի մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021